Հայաստանը հավերժ է, քանի կան այդ հավերժության գաղափարին հավատացողները և հանուն այդ հավերժության… Էդգար Էլբակյանի կարևոր գրառումը

Էդգար Էլբակյանը իր էջում գրել է. «Ինչու մեզ նման մարդիկ պիտի մնան Հայաստանում (շնորհավորանքի փոխարեն)
•Արդեն հաճախացել են արտագ աղթի մասին զրույցները, այդ թվում՝ մերձավորների շրջանում։ Ազգային ընկճախ տի պայմաններում դա հասկանալի է, բայց նաև անցանկալի։ Ես համոզված եմ, որ մեզ նման մարդիկ պիտի՛ մնան Հայաստանում, քանի որ Հայաստանը

(այդ թվում՝ Արցախը) առավել քան երբևէ ունի մեր կարիքը։ Մենք առաջին սերունդը չենք, որին թվում է, թե ինքը ականատեսն է հայոց պատմության վերջին էջին, բայց ի հեճուկս և ի զարմանս մեր թշնա միների՝ մենք կա՛նք։

• Մենք կա՛նք մաշտոցների, նարեկացիների, հովհաննեսսարկավագների, չամչյանների, դավիթբեկերի եւ արամմանուկյանների շնորհիվ։ Այս թվարկումը միայն «հայտնի հայերի ասորտի» չէ․ հունվարի 1-ի իրիկունը «Ռազ մահոսով» կփորձեմ նրանց կերպարների օրինակով ցույց տալ պատմականորեն հայոց գոյատ ևման մեխանիզմները ու, ըստ այդմ, ապագայի մեր անելիքները նաև։

• Բայց մինչ այդ «մենք կա՛նք»-երի շարքը ես կավարտեմ թարմ օրինակով։ Մենք կա՛նք, որովհետև այս տարվա սեպտեմբերի 30-ին Հադրութի շրջանի Կույջախ տեղավայրում ծա ռայողական պարտականությունները կատարելիս մեր հրետ անավորները հավատում էին, որ

կա ավելի թանկ բան, քան սեփական բարօրությունն է։ Նկարին ուշադիր նայելիս կտեսնեք մեր զին վորներին՝ իրենց հողին ամուր կանգնած։ Հաշված վայրկյաններ անց թշնա մական ԱԹ Ս-ն խլ եց տղաների երկրային կյանքը, իսկ շիկ ացած հողի վրա մնաց միայն աննյութեղենը՝ հավատը, որ կա ավելի թանկ բան, քան սեփական բարօրությունն է…

• Իսկ այդ հավատը ոչ մի թշ նամի չի կարող խլ ել մեզանից, եթե մենք ինքներս հավա տափոխ չլինենք։ Հայաստանը հավերժ է, քանի կան այդ հավերժության գաղափարին հավատացողները և հանուն այդ հավերժության գործողներ։ Հենց հավերժական Հայաստանի համար ապրողներն են նշածս «մեզ նման մարդիկ», սիրելի՛ ընթերցող, որոնց շարքում կարող ես գտնել նաև քեզ, որ կարդում ես հիմա իմ այս տողերը…»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *