Ինչքան տկ ար ենք մենք այդ հզոր մարդու արժանապատվության մակարդակի առջև… Սիրանույշ Մելիքյանի հուզիչ գրառումը Դավիթ Ամալյանի մասին, ով երգում էր որդու շի րիմի մոտ

Սիրանույշ Մելիքյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. Դավիթ Ամալյան՝ տարեմուտի մեր ապրածի եւ չապ րածի, մեր զգացածի եւ չզգացածի, մեր գտածի ու նաև կոր ցրածի սիմվոլը դարձավ։ Տարեմուտի գիշերն այդ մարդու շնորհիվ ինչքան բան արդեն իր տեղը ընկավ՝ հասարակության

բարոյահոգեբանական մթնոլորտի եւ նաև իրականության ընկալման տեսանկյունից, ով մինչև այդ իրավիճակը չէր էլ ընկալում սկսեց ընկալել արդեն, ով ոչինչ չէր զգում՝ սկսեց նա զգալ արդեն, ով բացարձակ թեմայի մեջ էլ չէր միայն սեղանով եւ կերու խումով էր

տարված՝ մտան արդեն թեմայի մեջ բոլորը միանգամից։ Ընկերներիցս մեկն էր ինձ զանգել, ասեց՝ սեղան դե բնականաբար չենք դրել, խեղ դված, հուզ ված Եռաբլուրի ուղիղ եթերն էինք նայում, ուզեցի, որ բերանս մի բան քցեմ, մեկ էլ որ չտեսնեմ ուղիղ եթերով որդու շի րիմի

մոտ Դավիթ Ամալյանը Շնորհակալ եմ է երգում… Զգացինք, թե ինչքան տկ ար ենք մենք այդ հզոր մարդու արժանապատվության մակարդակի առջև։ Պա պանձվելու տարեմուտ էր.. Իրենց շնորհիվ է, որ մենք կանք եւ լինելու ենք դեռ աշխարհի քարտեզի վրա… Խոնարհվում ենք: Շնորհակալ ենք:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *