Պարոն Վարչապետ, ժողովուրդը Ձեզ թև ու թիկունք է, դուք միայն մի բան պետք է անեք, դա… Փայլակ Ուռուսյանի առաջարկը Կառավարությանը

Փայլակ Ուռուսյանը գրել է. Առաջարկություն Կառավարությանը. Պարոն Վարչապետ ողջունում եմ Նոր Տարվա Ձեր ուղերձում հնչեցրած կոչը հինգ ու ավել երեխա ունենալու հրաշալի գաղափարին։ Այո, երկրի առաջնային ռազմավարություն պետք է համարել ամուսնությունների ու ծնելիության աճի զարգացումը, որպեսզի յուրաքանչյուր հայ ընտանիք ունենա 5 ու ավել երեխաներ,

ինչպիսին էր մինչև 1970֊ ական թվականը։ Դրա համար պետք է հատուկ ծրագիր մշակել, որ կարողանանք հասնել նրան, որ յուրաքանչյուր երեխային մինչև 18 տարին լրանալը միանվագ՝ ամեն ամիս 20֊25 հազար դրամ հատկացվի, որով վերջ կտրվի նույնիսկ ռիս կային համարվող նպաստներին ու զուգահեռ կամաց֊կամաց բարձրացնել ծե րության կենսաթոշակները։ Ես կարծում

եմ, սա է ճիշտ ճանապարհը որով կկարողանանք խթանել ծնելիության ու ամուսնությունների աճը։ Եթե գյուղացին, ինչու չէ նաև քաղաքացին օրենքով սահմանված կարգով ստանա երեխայի ու ծնողի կենսաթոշակ կունենանք ամուր ու պաշտպանված ընտանիք, իսկ իրենք իրենց համար աշխատանք կգտնեն։ Համոզված եմ, սա լուրջ խթան կլինի Ձեր կոչին, նույնիսկ տնտեսագետների կարիք էլ չի լինի… Իսկ այն բանկեր, որոնք ձեռք են բերվել թալանի միջոցով, պետք է բացա հայտվեն և ազգայ նացվեն։ Հա, նույնիսկ

բանկերը կան, իբր անտոկոս վար կ են տրամադրում, բայց պահանջում էն սպասարկման վարձ, որը կազմում է մինչև 20֊24 տոկոս, այս անբարոյ ականությանը նույնպես պետք է վերջ տալ, հաճախորդի հետ պետք է լինեն ազնիվ նրանք…
Պարոն Վարչապետ, ժողովուրդը Ձեզ թև ու թիկունք է, դուք միայն արմատախիլ արեք երկրում կոռ ոպցիան ու մենա շնորհը, որից հետո, երկիրը այսպես, թե այնպես, անպայման կզարգանա։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *