Տիկին ջան, թե քո տնից թուրքը 17 կմ է հեռու, ապա Տավուշում և Գյումրիում կան տներ, որոնք… Վահան Մելիքյանի գրառումը

Հիշեցնենք, որ երեկ հեռուստամեկնաբան Շահանե Մեժլումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամուսնուս պապին եւ քեռուն 92-ին Որոտանի ճանապարհից թուրքերն առ ևանգել ու սպ անել են… Սկեսուրիս աչքերը քսանութ տարի անց դեռ թաց են… Ամուսնուս փոքր քեռուն երկու օր առաջ նույն Որոտանի ճանապարհին թուրքերը պիկապով հետ ապնդել են… Մի րոպեով մեքենան կանգնեցրել

էր, փորձել հեռախոսով նկարել, թե ինչպես է թշ նամին վրան խփում իր սիրած աղբյուրի մոտ… Ամառները ինչ քեֆեր են էդտեղ արել… Գորիսի իմ տան եւ Շուռնուխում պո ստ դրած թուրքի միջև 17 կմ է… Երեկոյան ես ամուր կող պում եմ տանս դուռը, որ

նախկինում երբեք չենք կողպել եւ… Ամբողջ գիշեր աչք չեմ կպց նում… Թուրքը, որ ուզի, հաշված րոպեներում զի նված կներ խուժի մեր տան պատուհանից… Իսկ մենք տանը զե նք չունենք… Ես նայում եմ անկողնում խաղաղ քնած իմ երեք երեխաներին եւ
անզո րությունից շուրթերս եմ կրծ ոտում… Հետո մտքով տեղափոխվում եմ Շուռնուխում, Որոտանում, Խնձորեսկում բնակվողների

տներ, տեսնում նրանց փոքրիկներին եւ… Կուչ գալիս, փոքրանում… Այո՛, ընկերներ, ձեզ համար սկսվեց 2021 -ը, իսկ Գորիսի համար 1992-ը…»։ Վահան Մելիքյանը իր էջում գրառում է կատարել և անդրադարձել հիշյալ գրառմանը. Նենց տպավորություն է,

կարծես, թուրքերը նոր եկան և ձեզ եղան հարևան… չե՞ք հոգնել` այս 30 տարի ձգվող ձեր կապի կություններից։ Տիկին ջան, թե քո տնից թուրքը 17 կմ է հեռու, Շամշադինում գյուղեր կան, հարյուրից մինչև 500 մետր են հեռու, եւ այդ մարդիկ ձեր պես չեն նվ նվում, ու իրենց գյուղերը չեն լք ում… այդ գյուղերի տղամարդիկ էլ` պայմանագրային հիմունքներով, պո ստերում,

իրենց գյուղերի սահ մաններն են պահում… 15 օր պո ստերում են, 15 օր էլ իրենց գործերով են, իրենց դռներն էլ` կող պելու սովորություն չունեն։ Տավուշում, Գյումրիում, ընդամենը 1 կմ է, բա ինչու մարդիկ իրենց տների դռները չեն կո ղպում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *