Պարույր Սևակի նամակը Սուլամիթային

Իմ երեկվա ուրախություն: Իմ մշտական ց ավ,
Ս-ու-լ-ա, Ի՞նչ գրեմ քեզ: Որտեղի՞ց բառեր գտնեմ:
Գնացքն ընթանում է ու տանում է մարդկանց, նրանց թվում մի դ իակ` այն միակ տարբերությամբ, որ նա` այդ դ իակը, դեռ ընդունակ է տա ռապել այդպես անմարդկայնորեն…

Տոլստոյի մոտ, չեմ հիշում որտեղ, կա զարմանալի դիպուկ դիտողություն. ճանապարհի կեսին անցորդը մտածում է այն մասին, թե ինչ թողեց, ճանապարհի 2-րդ կեսին` այն մասին, թե ինչ է սպասվում իրեն: Հազար անգամ ես ինձ վրա փորձել եմ այս դիտողության ճշմարտացիությունը:

Իսկ այս անգամ ինքը` Տոլստոյն է հերքվել,- ճանապարհի կեսը ես վաղուց եմ անցել, իսկ ահա անընդհատ մտածում եմ այն մասին, թե ինչ եմ թողել… Ոչ մի կերպ չեմ կարողանում վերստին միանալ: Ոչ մի կերպ չեմ կարողանում մտածել այն մասին, թե ինչ է ինձ ապասվում:

Ոչ մի կերպ ուշքի չեմ գալիս… Ինչու՞ է դա այդպես: Ինչու՞ մենք պիտի այդպես տանջվենք: Ես «նրբակիրթ» մարդ եմ, վերջին ժամանակներս, դու չե՞ս նկատել, նույնիսկ չեմ կարողանում ինձ զսպել, «խաղալ» ուրիշների ներկայությամբ:

Իսկ գնացքում այս օրերին ինձ այնպես եմ պահում, ասես վիճել եմ բոլոր ուղևորների հետ, թվում է, նույնիսկ վախենում են ինձ դիմել հարցերով կամ խնդրանքով… Ես այնպիսի զգացողություն ունեմ, կարծես իմ մարմինը չի գտել սեփական կաղապարը: Իմ ամբողջ կաղապարը քո կաղապարի դրոշմն է, իմ

ոտքերը ոչ թե ինձ, այլ քեզ են տանում…
Ազատիր ինձ այս սա րսափելի զգացողությունից, արա այնպես, որ այդպես կենդանի չտեսնեմ քեզ, չզգամ քո կաղապարը` քեզ` իրական… Հիդրան, գիտեմ բնագիտությունից, այն էակն է, որին ինչպես էլ կտր ատես, նրա ցանկացած կտոր գլուխ է ձեռք բերում և ապրում է իր ինքնուրույն կյանքով…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *