Այս կուսակցություններն ամբողջությամբ ձախո ղվել են, նրանց ցույց տված արդյունքը զրո է, որովհետև… Նորայր Նորիկյանի վերլուծականը

Նորայր Նորիկյանը գրել է. 2020թ. նոյեմբերի իննին 17 քաղաքական կուսակցություններ պահանջեցին Նիկոլ Փաշինյանի ու նրա կառավարության ինքնակամ եւ անցնցում հեռացումը և ռազ մաքաղաքական խնդիրներ լուծող գործադիր իշխանության նոր մարմնի հրատապ ստեղծումը: Նույն այդ ու ժերի կողմից նոյեմբերի 11-ից սկսած մինչև տարվա վերջ կազմակերպվեցին տարբեր հանրահավաքներ, երթեր, նստացույցեր, ճանապարհների փակում ու այլ տեսակի ակցիաներ՝ բոլորն էլ նույն պահանջով: 2020թ.

դեկտեմբերի երեքին նշված կուսակցությունները ստեղծեցին «Հայրենիքի փրկության ազգային շար ժում» ու վարչապետի միասնական թեկնածու ընտրեցին իրենք Վազգեն Մանուկյանին: Ներկայացված ծրագրի համաձայն՝ Վ. Մանուկյանը պետք է դառնար ժամանակավոր կառավարության վարչապետ, 1 տարի անց կազմակերպեր արտահ երթ ընտրություններ՝ դրանց անձամբ չմասնակցելու պայմանով՝ հավասար պայմաններ երաշխավորելով քաղաքական բոլոր ու ժերի համար: Հիմա կարելի է արձանագրել, որ այս ուժերն իրենց առջև

դրված խնդիրը լուծելիս ամբողջությամբ ձախ ողվել են, որովհետև նրանց ցույց տված արդյունքը 0 է: Նման իրավիճակը ոչ միայն պայմանավորված էր այդ ու ժերի առանցքում կանգնած նախկին քաղաքական ռեժ իմների գոյությամբ, որոնց նկատմամբ հանրությունն իսկապես ունի շատ ընդգծված հակա կրանք, այլև որևէ այլընտրանք չներկայացնելու իրողությամբ: Այս ու ժերը չներկայացրեցին որևէ ռազ մավարական հարցի վերաբերյալ տարբերվող տեսակետ, որն այսօր խոսում եւ իրագործում է Նիկոլ Փաշինյանը: Այս ու ժերը չպատասխանեցին այն հարցերին, թե կոնկրետ իրենք ի՞նչ կանեին գեր իների վերադարձման, անհայտ կո րած զինծառայողների

հայտնաբերման հարցերով, կամ Սյունիքի սահմանների հստակեցման հարցերով, անօթ ևան մնացած հազարավոր ընտանիքների խնդիրների լուծման հարցերով, ու ամենակարևորը՝ Արցախի հակամա րտության ու նրա վերջնական կարգավիճակի հստակեցման գործընթացում, որ չի անում կամ այլ կերպ է անում այս իշխանությունը: Արդեն Ակնհայտ է, որ գործող իշխանության ու 17 քաղաքական ու ժերի դիրքորոշումները միմյանցից հեռու չեն: Այդուհանդերձ, ավելի ազնիվ կլիներ, որ այդ ու ժերը նաև հայտարարեին, թե ովքե՞ր

էին լինելու արդեն Վազգեն Մանուկյանի կառավարության անդամները: Մասնավորապես՝ պաշտ պանության, արտաքին գործերի ու ֆինանսների նախարարները, գլխավոր դա տախազը, ոստիկանության պետը, ազգային անվ տանգության ծառայության ղեկավարը ու պետական եկամուտների կոմիտեի նախագահը: Դեռ Ավելի՛ն, արտահ երթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ո՞վ էր լինելու կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը: Ակնհայտ է, չէ՞, որ նշված անձանց անունները հրապարակելու դեպքում իրենք էլ

ավելի մեծ անվստահության էին հանդիպելու արդեն: Ինչևէ՛, ինձ համար իսկզբանե ակնհայտ է եղել, որ մեր երկիրը կանգնած է ինստիտուցիոնալ իշխանություն ու որակապես նոր քաղաքական համակարգ ստեղծելու խնդրի առաջ: Հնի եւ նորի Պա յքարի արդյունքում եռ ացող այս քաղաքական համակարգը մեզ շպր տում է ավելի հետ: Մի կողմից խաթա րված է գործող իշխանության լեգետիմությունն եւ էապես նվազել նրա քաղաքական հեղինակությունը, մյուս կողմից՝ գործող իշխանությունը ներկայումս չունի

անհրաժեշտ ազդեցություն ունեցող և քաղաքական իշխանությանը հակակշռող ընդդիմություն: Այսպես շարունակվելու դեպքում վաղ թե ուշ քաղաքական իշխանությունը լճանալու է այստեղ, երկիրը կանգնելու է անձնակենտրոն քաղաքական համակարգի վտա նգի առաջ: Որոշ մարդիկ ու նաև ու ժեր պետք է օբյեկտիվորեն հանգեն հետևության, որ իրենց ժամանակն անցել է ու արդեն իրենք այլևս քաղաքական դաշտում անելիք չունեն: Իսկ մենք իրավունք չունենք թույլ տալ այս գահավ իժումը ու պարտավոր ենք ձեռնարկել

համարժեք քայլեր մեր իրական արժեհամակարգին եւ ազգային ինքնությանը հարիր պետության կայացման համար: Այս ճանապարհով գնալու դեպքում մենք հնարավորություն ենք ստանում արդեն ստեղծել արդյունավետ ու ու ժեղ պետություն, որտեղ հասարակությունը կապրի ինքնաբավ եւ բարեկեցիկ: Հաստատուն, հավասարակշռված ու հաստատակամ քայլերով գնալու ենք այդ ճանապարհով ու անպայման ստեղծելու ենք իրական ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *