Չլիներ Նիկոլ Փաշինյանը, քանի՞սն էին լինելու իր ընտրողները… այս երևույթը պետք է կոչել հետևյալ կերպ… Վահագն Ալեքսանյանի գրառումը Սոֆյա Հովսեփյանի մասին

Վահագն Ալեքսանյանը գրել է. Սոֆյա Հովսեփյանը լքեց Իմ քայլը, նա դարձավ անկախ պատգամավոր, չմոռացավ նույնիսկ իրեն ընտրողներից ներողություն խնդրել նա, որ որոշումն այդ նրանց հետ չի քննարկել, բայց նաև հույս հայտնեց, որ իրեն կհասկանան նրանք։ Չէ, ես իհարկե, ուրախ եմ տիկին Հովսեփյանի լավատեսության կապակցությամբ, բայց տիկին Հովսեփյանը թող

բարի լինի եւ ինքն իրեն, բացառապես ինքն իրեն, հայելու կամ էլ թեկուզ իր նախընտրական պաստառի առաջ մի հարցի պատասխանի ․ չլիներ Իմ քայլը դաշինքը, չլիներ Նիկոլ Փաշինյանը, քանի՞սն էին լինելու իր ընտրողները։ 10, 15, գուցե 100, լավ , շատ

բարի մենք կանգնենք 100-ի վրա, բա մնացածը՞։ Մնացած ընտրողները Սոֆյա Հովսեփյան անվան դիմաց նշումը կատարել են բացառապես այն պայմանով, որ այդ նշումը անում են մի քվեաթերթիկի վրա, որի դարձերեսին գրված է ՝ ԻՄ ՔԱՅԼԸ, 1. Նիկոլ

Փաշինյան։ Չլիներ այդ քվեաթերթիկի դարձերեսը, չէր լինի աշխարհում Սոֆյա Հովսեփյան- պատգամավոր երևույթը նաև։
Եվ ուրեմն թույլ տվեք լինել մաքսիմալ անկեզծ եւ ազնիվ և երևույթն այս կոչել իր իսկական անունով, այն է ՝ ԱՌՆԵՏԱՎ ԱԶՔ՝ ՀԱԿԱՌԱԿ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *