Բաքվում ուրախությունն աստիճանաբար վերափոխվում է զայ րույթի… ինչ է կատարվում իրականում

Lragir.am-ը գրել է. Ադրբեջանում հարցում են անցկացրել, ու պարզվել է, որ հարցվածների մեծամասնությունը հայերի հետ համատեղ կյանք չի կարողանում պատկերացնել։ Ավելին, նրանց մեծամասնությունը ասել է, որ հակամш րտությունը լուծված չէ, ու պш տերազմը ոչինչ չի փոխել։ Ադրբեջանի փախս տականների հարցերով հանձնաժողովը, իր հերթին, զգուշացրել է, որ «ազա տագրված հողեր վերադառնալ չցանկացող» տեղահանված անձինք կզր կվեն արտոնություններից։ Բաքուն փաստորեն խոստովանում է, որ

մարդիկ չեն ցանկանում վերադառնալ ազատ ագրած տարածքներ, նույնիսկ հանուն արտոնությունների։ Ալիեւը ստի պված է խոստովանել, որ նոր ճանապարհ է կառուցվում դեպի Շուշի, «քանզի ավանդական ճանապարհներն տվյալ քաղաք ներկայում այնքան էլ ընդունելի չեն մեզ համար»։ «Ճիշտ է, մենք օգտվում ենք տվյալ ճանապարհներից, սակայն օգտվում ենք ռուսական խաղաղապահ ու

ժերի ուղեկցությամբ, ինչպես Լաչինի միջանցքով, այնպես էլ Կարմիր շուկայի տարածքով նույնպես։ Այսօր Շուշի հասնելու համար պարտադիր պետք է նոր ճանապարհ կառուցել մեզ, եւ մենք արդեն սկսել ենք աշխատանքը», – սա հայտնում է Ալիեւը։ Մեկ այլ կարեւոր հանգամանք է այն, որ Բաքուն պաշտոնապես հեր քել է տեղեկությունը, որ Թուրքիան մտադիր է Ադրբեջանում երեք ռш զմաբազա բացել։ Ավելին, Ադրբեջանի ղեկավարությունը ստիպված է անընդհատ հավաստիացնել, որ որոշումները սուվերեն են

կայացվում։ Ընդ որում, աշխարհում համոզված են, որ «Թուրքիան Ադրբեջանին ՀՀ-ի դեմ ռш զմական գործողություններում օգնության դիմաց Ադրբեջանի տարածքում առանձնահատուկ իրավունքներ կստանա հաստատ, ընդհուպ մինչեւ էքստեր իտորիալություն»։ Այս մասին հայտնում է իրանական Farda-ն։ Ադրբեջանը կարծես արդեն սկսել է գիտակցել, որ հրադա դարի հայտարարությունը չի նախատեսում ԱՀ-ի մայրաքաղաք Ստեփանակերտի վերադարձ Բաքվի վերահսկողության ներքո։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է

լեհ ռш զմական փորձագետ Վիտոլդ Ռեպետովիչը։ Նրա խոսքով, տվյալ հայտարարությունն առավել շատ խոսում է Ստեփանակերտի նկատմամբ Բաքվի վերահսկողության երկարաժամկետ կո րստի մասին։ «Ուրախությունն աստիճանաբար վերափոխվում է զայ րույթի։ Ռուսներն ազդանշան են տվել Ալիեւին, որ ստի պված է լինելու ընդունել դա եւ որպես նախազգուշացում անսպասելի հայտարարել

է, որ նոյեմբերի իննին ուղղաթիռի խп ցումը պատահական չէր, այլ սպш նություն», – գրել է փորձագետը։ Դատելով բաց աղբյուրներից՝ Ադրբեջանը բախ վել է լուրջ պրոբ լեմների։ առաջին, պարզվել է, որ «ազատ ագրված» հողերը նախկին փախստ ականների համար չեն, այլ ուրիշների, ու տեղահ անված մարդիկ չեն ցանկանում հետ վերադառնալ նույնիսկ արտոնություններից զրկվելու վա խի ներքո։ երկրորդ, հանրությունը չի կարծում, որ հակամш րտությունը լուծված է, ու Ալիեւը, որը փորձում է

ամրացնել իր իշխանությունը «վերադարձնելով ԼՂ-ն», ստիպված է լինելու պատասխանել հարցի՝ ու՞ր է Ղարաբաղը ու ինչպե՞ս գնալ Շուշի։ երրորդ, հարցեր են առաջանալու Ադրբեջանի ինքնիշխանության մասին։ Բաքվի համար դժվար է մարսել «հաղթանակը», որը ձեռք է բերվել Թուրքիայի ու ՌԴ-ի անմիջական աջակցությամբ։ Հանուն արդարության անհրաժեշտ է նկատել, որ ինչպես ՀՀ-ում 1994-ից հետո, այնպես էլ Ադրբեջանը այժմ չգիտեն ինչ անել ԱՀ-ի, նրա բնակիչների հետ, որոնք տվյալ հողի տերն են ու նրանք

չեն պատրաստվում լքել այն՝ օրինական իրավունքներ ներկայացնելով։ Արցախցիների հարցերին չի կարող պատասխանել նաեւ ՌԴ-ն, որն ապահովել է իր ռш զմական ներկայությունն ԱՀ-ում, սակայն գիտի, որ հյուր է։ Արցախցիների հողի ու կյանքի իրավունքն անքակտելի է, անկախ այն բանից ճանաչված է, թե ոչ։ Մոսկվան, Բաքուն, Անկարան ու նույնիսկ Երեւանը պետք է հաշվի նստեն դրա հետ։ Տերը ողջ է եւ չի պատրաստվում լք ել իր տունը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *