Ալբերտ Էյնշտեյնի լավագույն 20 մտքերը

Հայտնի գիտնական Ալբերտ Էյնշտեյնի լավագույն քսա մտքերի ցանկը: 1. Միայն երկու հավերժական երևույթ գոյություն ունի՝ մոլորակը եւ հիմարությունը: Չնայած՝ մոլորակի մասով ես վստահ չեմ:

2. Միայն հիմարը կարգուկանոնի կարիք ունի. հանճարը հիանում է քաո սով: 3. Տեսությունն այն է, երբ ամեն ինչ հայտնի է, բայց ոչինչ չի աշխատում: Պրակտիկան այն է, երբ բոլորն աշխատում են, բայց ոչ ոք չգիտի՝ ինչու: Մենք միավորում ենք տեսությունն ու պրակտիկան: Ոչինչ չի աշխատում, և ոչ ոք չգիտի՝ ինչու:

4. Կյանքն ապրելու երկու եղանակ կա. Առաջին՝ կարծես հրաշքներ գոյություն չունեն, երկրորդ՝ շրջապատում միայն հրաշքներ են: 5. Կրթությունն այն է, ինչ մնում է, երբ մոռացվում է դպրոցում սովորածը: 6. Ես չգիտեմ՝ ինչ զեն քով է վարվելու 3-րդ համաշխարհային պատերազմը, բայց 4-րդը լինելու է քարերով ու փայտերով:

7. Ուղղակի խելագարություն է՝ անել նույն բանը և սպասել ուրիշ արդյունքների: 8. Երևակայությունն ավելի կարևոր է, քան գիտելիքները: Գիտելիքները սահմանափակ են, երևակայությունը՝ անսահման:
9. Դու երբեք չես լուծի խնդիրը, եթե մտածես նույն կերպ, ինչ այն ստեղծելիս:

10. Նա, ով ցանկանում է իր աշխատանքի արդյունքը միանգամից տեսնել, պետք է կոշկակար դառնա: 11. Կյանքը նման է հեծանվով երթևեկելուն: Հավասարակշռությունը պահելու համար պետք է շարժվել: 12. Բոլորը գիտեն, որ դա հնարավոր չէ: Բայց գալիս է մեկը, ում դա հայտնի չէ, և անում է այդ բացահայտումը:

13. Միտքը, որը մի անգամ մեծացրել է իր սահմանները, երբեք չի վերադառնա հնին: 14. Եթե ուզում եք երջանիկ ապրել, ապա պետք է կապված լինեք ձեր նպատակներին և ոչ թե՝ մարդկանց ու իրերին:

15. Մի ձգտեք հասնել հաջողության, ձգտեք, որ ձեր կյանքն իմաստ ունենա: 16. Համընկնումների օգնությամբ Աստված պահպանում է անանունությունը: 17. Միակ բանը, որ ինձ խանգարում է սովորել, իմ ստացած կրթությունն է:
18. Մարդը, ով երբեք սխալներ չի արել, երբեք նոր բան չի փորձել:

19. Բոլոր մարդիկ խաբում են, սակայն դա սար սափելի չէ. մարդիկ չեն լսում միմյանց: 20. Եթե չեք կարողանում որևէ բան բացատրել ձեր տատիկին, ուրեմն ինքներդ էլ դա չեք հասկանում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *