Ընդդիմության համար ռազմագե րիների հարց չկա և չի եղել, որովհետև… Ստյոպա Սաֆարյանի ուշագրավ գրառումը

Ստյոպա Սաֆարյանը գրել է. Նոյեմբերի տասից հետո կառավարության փոփոխություն պահանջող 17+-ը շտապում էր ժամանակավոր կառավարություն ձևավորել՝ մեկ տարի անց արտահերթ ընտրություններ կազմակերպելու, իսկ մինչև այդ՝ նոյեմբերի տասի հայտարարության մնացած հարցերով Ռուսաստանի եւ Ադրբեջանի հետ բանակցելու հեռահար նպատակով։ Իշխանություններն արդեն իսկ

հայտարարել են ավելի վաղ արտահերթ ընտրություններ կազմակերպելու մասին եւ սկսել են քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունները, իսկ հունվարի տասնմեկին էլ մեկնարկում են եռակողմ բանակցությունները նոյեմբերի տասի հայտարարության հենքի վրա, որը տևական գործընթաց է լինելու․․․ Այդպիսով, ներքաղաքական պայնքարում գնացքը մեկնեց եւ

նախկինում գնացքից թռա ծները այն նստել չկարողացան։ Միակ հույսը մնացել է վաղվա ակցիան՝ օդանավակայանում կանգնեցնել մեկնող գնացքը․․․ Ու այլևս անթաքույց է, որ ընդդիմության համար ռազմագե րիների հարց չկա, չի եղել․․․․ Կա իշխանության

հարց, արտաքին լեգիտիմություն ստանալու հարց՝ ի դեմս մեկնարկող գործընթացի, որից դուրս են մնացել նրանք․․․ Ահա թե ինչու են «անբացատրելի» ագր եսիվացել թե այստեղ Հայաստանում, թե այնտեղ՝ Ռուսաստանում․․․ Հայաստանում արդեն իսկ պարզ է, թե ովքեր են գնալու օդանավակայան, իսկ այ, թե ովքեր են Ռուսաստանում սինխ րոն ցույց անելու Հայաստանի վարչապետի դեմ, դա ամենաուշագրավն է լինելու․․․

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *