Այսօր Հայաստանի ընդդիմությունը օգնում է Ալիևին… Գո ղական բարքերի վերադարձ չի լինելու, որովհետև… Լևոն Շիրինյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Լևոն Շիրինյանը։
– Պարոն Շիրինյան, մամուլում տեղեկություններ կան, այն մասին, որ առաջիկա օրերին ՀՀ վարչապետը մեկնելու է Մոսկվա, և այնտեղ հնարավոր է եռակողմ հանդիպում՝ Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ։ Ի՞նչ սպասել այս հանդիպումից։
– Ինչ-որ կետից պետք է սկսվի հարաբերությունների հաստատումը։ Պետք է Ռուսաստանի հետ հարաբերությունները ճշգրտել, կան

բաներ, որոնցից մենք բնակնաբար տեղյակ չենք։ Իսկ Ադրբեջանի հետ հավանաբար կոնտակտներ պետք են մեզ։ – Բաքվի հռետորաբանության ֆոնին ի՞նչ կոնտակտներ են հնարավոր։ – Բնական է, որ նրանք պետք է ճնշ ողի, հաղթողի դիրքերից հանդես գան։ Ճիշտ այնպես, ինչպես Հայաստանը 1994 թվականից հետո էր։ Օրակարգից տեղյակ չեմ, բայց որ պետք է սկսվի՝ դրանում

կասկած չկա։ Ռուսաստանի հետ հարաբերությունների հաստատում ևս պետք է ադրբեջանա-ռուս-թուրքական մերձեցման պարագայում արդեն ։ Եվ այս ֆոնին վարչապետը պետք է մեկ բան իմանա՝ ինքը ամբողջական լեգիտիմությամբ, առանց ընկճ վածության, Հայաստանի շահերի պաշտպանության համար պետք է գնա Մոսկվա՝ թքած ունենալով Հայաստանում առկա կեղտոտ խոսակցությունների վրա։ Հիմնականում նմանատիպ խոսակցություններ են, թե վարչապետը չի կարող բանակցել։ Հայաստանի բանակը 44 օր կռվել է , և

որոշակի արդյունքով պատ երազմ է եղել։ ՀՀ վարչապետը պետք է իմանա, որ Հայաստանում եւ Սփյուռքում իրեն սատարում են։ Գո ղապետության քարոզչամեքենայի վրա պետք է թքած ունենալ։ Նրանք անում են ամեն ինչ միայն Ադրբեջանին օգնելու համար, իսկ վարչապետը չպետք է այդ սադ րանքներին տրվի։ – Ընդդիմությունը, Ձեր կարծիքով, եղած համաձայնագրին այլընտրանք առաջարկո՞ւմ է։ – Իրենք ոչինչ չեն առաջարկում։ Առաջարկում են այլընտրանք՝ վերադառնալ գո ղապետության շրջանին։ Մարդիկ

ասել են, որ ընդունում են հրադադարի բոլոր պայմանները ու փորձ ունեն։ 26 տարի կուտակել են ահռելի փորձ հայրենիքը Ադրբեջանին վերադարձնելու համար։ Իրենց պատրաստած բանակն էլ տեսանք՝ Մովսես Հակոբյան-Սեյրան Օհանյանի գլխավորությամբ։ Իսկ Իրենց փորձը մեզ պետք չէ։ 44 օր մենք կռ վել ենք այդ կոալիցիայի դեմ։ – Մեծ հաշվով կարող ենք ասել, որ այդ

ընդդիմադիրները զբաղեցնում են հրապարակը, որպեսզի եղած համաձայնագրին այլընտրանք չթողնեն։ -Իրենք մինչև Նոր տարի բացարձակ ձախ ողվել են իշխանափոխության իրենց փորձերով։ Երկրորդը՝ փորձեցին հուզումներ առաջացնել, բայց ստացվեց ճիշտ հակառակը։ Նոր տարուց հետո էլ սկսել են պետական ինստիտուտների եւ պաշտոնյաների վար կաբեկման գործընթաց։ Բայց դա էլ

ոչինչ չի տալու։ Գո ղական բարքերի վերադարձ չի լինելու։ Ինչքան էլ եկեղեցին, կաթողիկոսը իրենց հովանավորեն՝ ոչնչի չեն հասնելու իրենք։ Վարում են ինտր իգային քաղաքականություն, ինչով Հայաստանն աչքի է ընկել անցած 30 տարիների ընթացքում։ Դա Հայաստանին ոչ մի օգուտ չի բերել, օգնել է միայն Ալիևին։ – Այսինքն՝ նրանք այսօր օգնում են Ալիևի՞ն։ – Իհարկե օգնում են։ Բա հո ՀՀ իշխանություններին լավություն չե՞ն անում։ Բայց քանի որ ժողովուրդն իր սկզբունքների եւ ընտրության

մեջ անդրդվելի է, վարչապետը պետք է նրանց կարծիքը հաշվի չառնի եւ առանց ընկճ վածության ներկայանա այդ հանդիպմանը՝ նկատի ունենալով բացառապես Հայաստանի Հանրապետության շահերն եւ հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Նման տեսակետ են պնդել նաև ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի համանախագահները։ Վարչապետը պետք է գնա արժանապատվորեն, քանի որ մեր բանակն էլ է կռ վել արժանապատվորեն։ Ոչնչից վա խենալ պետք չէ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *