Այսօրվա հանդիպումը չափազանց կարևոր ու արդյունավետ էր, քանի որ… Վլադիմիր Պուտինի հայտարարությունը

Իրավաբան.net-ը գրել է. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ եղել են չափազանց կարևոր ու նաև արդյունավետ, մասնակիցները կարողացել են համաձայնության գալ ու համատեղ հայտարարություն են

ստորագրել տարածաշրջանի հետագազարգացման վերաբերյալ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ «Ես համարում եմ, որ այսօրվա հանդիպումը չափազանց կարևոր ու արդյունավետ էր, որովհետև մենք կարողացանք համաձայնության գալ

ու համատեղ հայտարարություն ստորագրեցինք տարածաշրջանում իրավիճակի հետագա զարգացման վերաբերյալ, ինչը նշանակում է կոնկրետ քայլեր՝ տնտեսական կապերի հաստատման ու ենթակառուցվածքային նախագծերի զարգացման ուղղությամբ», – ասել է Պուտինը

Մոսկվայում կայացած բանակցություններից հետո: Նա նաև նշել է, որ այդ նպատակով կստեղծվի աշխատանքային խումբ, որը կգլխավորեն երեք երկրների ՝ Ադրբեջանի, Հայաստանի ու Ռուսաստանի կառավարությունների փոխվարչապետները: Մոտ ժամանակներս նրանք կստեղծեն գործող փորձագիտական ​​ենթախմբեր, ավելացրել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *