Հայաստանը երկաթուղային կապ կունենա Ռուսաստանի հետ Ադրբեջանի տարածքով

Հայաստանը երկաթուղային կապ կստանա Ռուսաստանի Դաշնության հետ Ադրբեջանի Հանրապետության տարածքով, այսօր ՝ հունվարի տասնմեկին, հայտարարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը: Հաղորդում է «ԵԱ դեյլին»: «Ավելի քան 30 տարի անց Ադրբեջանը կապ կունենա Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ` Հայաստանի տարածքով տրանսպորտային հաղորդակցության

միջոցով: Հայաստանը Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապ կունենա Ռուսաստանի Դաշնության ու Իրանի հետ », – ասել է Իլհամ Ալիևը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը: Ադրբեջանի նախագահի խոսքով ՝ Ադրբեջանը Նախիջեւանի միջոցով մուտք կունենա նաեւ

Թուրքիա: Այս անգամ արդեն եռակողմ փաստաթուղթն արտացոլում է տարածաշրջանի զարգացմանը: ՌԴ ղեկավարը վստահ է, որ Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները օգուտ կբերի ինչպես Հայաստանին, այնպես էլ նաև Ադրբեջանին: Հիշեցնենք եռակողմ հանդիպման նախապես պլանավորված օրակարգը տնտեսական բնույթ ուներ , որը վերաբերվում է տարածաշրջանային

կոմունիկացիաների բացմանը , միջազգային բեռնափոխադրումների իրականացմանը՝ այդ թվում նաև Հայաստանից դեպի Ռուսաստանի Դաշնություն, Իրանի Իսլամական Հանրապետություն, ինչպես նաև Հայաստանի կենտրոնական հատվածներից Նախիջևանի երկաթուղով դեպի արդեն Սյունիքի մարզ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *