Մարկ Ցուկերբերգ. Հանճարեղ ծրագրավորողը և արտասովոր մարդը

Ուկրաինական «Քլաբըր» պարբերականը ներկայացրել է ֆեյսբուք սոցցանցի հիմնադիր ղեկավար Մարկ Ցուկերբերգի լավագույն մտքերը: Թայմ ամսագիրը աշխարհի ամենաազդեցիկ հարյուր անձանց ցուցակում է ներառել Մարկ Ցուկերբերգին, որի կարողությունը երեսունչորս միլիարդ դոլարից ավելի է կազմում:

Ինչպես հայտնի է Ցուկերբերգը ֆեյսբուքը գործարկել է Հարվարդի համալսարանի հանրակացարանի սենյակից 2004-ի փետրվարին: Այժմ 800 միլիոն մարդ է օրական այցելում սոցցանց: Թայմի տվյալներով` սոցցանցի արժեքը վերջերս գնահատվել է 200 մլրդ դոլար:

1. Աշխարհում, որտեղ ամեն ինչ շատ արագ է փոփոխվում, միակ ռազ մավարությունը, որը միանշանակ կտանի ձախողման, ռիսկի չդիմելն է:
2. Հարցն այն չէ, թե ինչ ենք մենք ուզում իմանալ մարդկանց մասին, այլ թե ինչ են մարդիկ իրենք ուզում պատմել իրենց մասին:

3. Ես իրոք ֆեյսբուքը գրանցել եմ հանրակացարանում, ու մեկնարկը տրվել է իմ սենյակում։ 85$-ով ես վարձակալեցի սերվեր և դրա ծախսերը փակում էի կայքում տեղադրված գովազդի շնորհիվ։ Մենք մինչ հիմա էլ նույն կերպ ենք գումար վաստակում: 4. Ձեր բակում սատ կող սկյուռը տվյալ պահին կարող է շատ ավելի կարևոր լինել, քան Աֆրիկայում մա հացող մարդիկ:

5. Շարժվիր արագ և ճանապարհին քա րուքանդ արա ամեն ինչ։ Եթե ամեն ինչ քա րուքանդ չես անում, ուրեմն այնքան էլ արագ չես շարժվում:
6. Միգուցե տարօրինակ հնչի, բայց ես գերադասում եմ գտնվել այն մարդկանց մեջ, ովքեր թերագնահատում են մեզ։ Դա դրդում է այնպիսի մեծ գործ անել, որը նրանց կցնցի ու կզարմացնի:

7. Մարդը կարող է լինել հանճար կամ օժտված լինել բազմաթիվ ունակություններով, բայց երբ նա չի հավատում ինքն իրեն, նա ամբողջովին չի տրվի տվյալ գործին: 8. Մարդկանց հետաքրքիր չէ, թե ինչ են ասում քո մասին ֆիլմերում, կամ ինչ ես ասում դու։ Մարդկանց հետաքրքիր է՝ ինչ ես անում:

9. Ամեն օր ինձ հարց եմ տալիս. անում ե՞մ արդյոք ամենակարևոր գործը բոլոր հնարավորներից։ Եթե համոզվում եմ, որ աշխատում եմ ամենանշանակալից խնդրի լուծման ուղղությամբ, ես հաճույք եմ ստանում ծախսածս ժամանակից:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *