Սթիվեն Քինգն ասում է…

Երբ ամեն բան ձախողվում է, գնա գրադարան:
Տաղանդը աղից էժան է: Տաղանդավոր Եւ հաջողակ մարդկանց տարբերում է աշխատասիրությունը:
Անմեղների վստահությունը խաբեբաների ամենաօգտակար գործիքն է:

Կյանքն անիվի նման է: Վաղ թե ուշ վերադառնում ես այն կետին, որտեղից սկսել ես: Յուրաքանչյուր գիրք, որ ձեռքդ ես վերցնում ունի իր դասը կամ դասերը: Շատ հաճախ վատ գրքերն ավելի շատ բան են սովորեցնում, քան լավ գրքերը:

Հրե շներն իրական են, իրական են նաև ուրվակ անները: Նրանք մեր մեջ են ապրում ու հաճախ հաղթում են: Մարդիկ կարծում են, որ ես տարօրինակ եմ, Բայց սա ճիշտ չէ: Ես փոքր երեխայի սիրտ ունեմ… մի սրվակի մեջ՝ իմ սեղանին:

Մենք սա րսափներ ենք հորինում, որ կարողանանք իրական սարս ափները հաղթահարել: Միայն թշն ամիներն են ճիշտն ասում: Ընկերներն ու սիրեցյալներն անվերջորեն ստում են, քանի որ պարտականության սարդոստայնի մեջ են:
Աստված դաժան է: Երբեմն նա ստի պում է քեզ ապրել:

Դեռ սիրահարված եմ նոր բաներ հորինելուն: Ժամերը, որ ծախսում եմ գրելու վրա օրհնված ժամեր են ինձ համար: Ամենակարևոր բաներն ամենադժվարն ենք ասում: Եթե երեխա լինելը նշանակում է սովորել ապրել, ապա մեծահասակ լինելը մե ռնել սովորելն է:

Աշխարհն ատամներ ունի ու նա կարող է կծել քեզ ցանկացած պահի: Լավ գրքերն իրենց գաղտնիքները միանգամից չեն հանձնում: Կարճ պատմվածքը միանգամայն Ուրիշ բան է: Կարճ պատմվածքը նման է մթության մեջ անծանոթից ստացած համբույրի:
Ինչ որ մեկին պետք գալն աշխարհի ամենալավ բաներից մեկն է, եթե ոչ ամենալավը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *