ՏԵՍԱՆՅՈւԹ. Արգիշտի Քյարամյանը պատմել է, թե ինչպես են Արթուր Վանեցյանը և «Հայրենիք» զո րախումբը լքում Շուշիի մար տական գործողությունների վայրը

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանը Հանրային հեռուստաընկերությանը իր տված հարցազրույցում անդրադարձել է իր անվան հետ պարբերաբար առնչվող հայտարարություններին։ Մանսավորապես արձագանքելով Շուշիից ինկա սացիայի մեքենայով ոսկի հանելու մասին հայտարարություններին, Քյարամյանը ասել է, որ այդ տեղեկությունը

առաջինը հրապարակել անհայտ ծագման տելեգրամյան ինչ-որ ալիք, որը հետո տարածել է «Հայրենիք» կուսակցության անդամներից մեկը։ Նա նաև ներկայացրել է՝ ինչպես է «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը իր զո րախմբի հետ լքել Շուշիի պաշտ պանական գործողության վայրը։ «Ես ինքս որոշել էի, որ պատ երազմին որևէ կերպ չանդրադառնալ, որովհետև պատե

րազմը շատ հուզիչ ապրումներ է առաջացնում։ Որոշել էի նաև չանդրադառնալ Շուշիում «Հայրենիք» կուսակցության հետ տեղի ունեցածին, որովհետև հետպա տերազմյան շրջանում շատ զգույշ է պետք խոսել։ Ես Շուշի գնացել էի աշխարհազ որայինին

միանալու, որը ղեկավարում էր գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը։ Թշ նամու կողմից Շուշիի ուղղությամբ հար ձակման օրը, երբ ես, Սեյրան Օհանյանը, ՊԲ կողմից նշանակված հրամանատարությունը գտնվում էինք շտաբում, օրվա կեսից այնտեղ է գալիս նաև

Արթուր Վանեցյանը, ասում է՝ զո րախմբով եկել են Արցախ, պետք է տեղակայվեն այլ տեղ, բայց ՊԲ-ն իրենց ուղարկել է Շուշի։ Այդ օրը գիշերը թշ նամին հարձակվում է Շուշիի ուղղությամբ, հրամանատարությունը կապ է հաստատել Վանեցյանի հետ,

առաջարկում է գալ որոշակի դիրքում տեղակայվել, Վանեցյանի զո րախմբից պատասխանում են՝ նոր ենք եկել, դեռ պատրաստ չենք մար տական գործողության մասնակցելու։ Սեյրան Օհանյանը ինձ առաջարկում է գնալ ու «Հայրենիք» զո րախմբին առաջարկել գալ տեղակայվել մարտ ական գործողություններին կից մի վայրում․․․»

Մանրամասները՝ տեսանյութում

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *