Կարևոր տեղեկությունները Դուբայ մեկնողների համար

Դուբայը վերջին տարիներում ամենահայտնի հանգստավայրերից մեկն է դարձել, ուր ամեն տարի գալիս են միլիոնավոր զբոսաշրջիկներ: Դուբայը հռչակվել է իր հիանալի ճարտարապետության, բարձրակարգ սերվիսի ու հանգստի տարբեր հնարավորությունների շնորհիվ: Անկրկնելի տեսարժան վայրեր,

շքեղ ծովափնյա հանգիստ, զարմանահրաշ արկածներ, անապատում, ծովում ու օդում. այս ամեն ինչը և շատ ավելին սպասում է զբոսաշրջիկներին Դուբայում: Սակայն Ամեն երկիր ճամփորդելուց առաջ հարկավոր է իմանալ գոնե ամենագլխավորի մասին, որ ոչինչ չփչացնի ձեր լիարժեք հանգիստը:

Եվ այսպես, այն ամեն ինչը, ինչ անհրաժեշտ է իմանալ զբոսաշրջիկին Դուբայ մեկնելուց առաջ: ՎԻԶԱ. Արաբական Միացյալ Էմիրություններ այցելելու համար ՀՀ քաղաքացիներին հարկավոր է վիզա, որը 3-5 աշխատանքային օրվա ընթացքում ձևակերպվում է տուրիստական ընկերություններում: ԵՂԱՆԱԿ. Դուբայ մեկնելու առավել հարմար ժամանակը

ձմեռային ամիսներն են կամ հոկտեմբեր ամսից ապրիլ ընկած ժամանակահատվածը: Այս ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը 25 °C, իսկ ջրինը՝ 18-20 °C: Թեև այս ժամանակահատվածում նաև անձրևներ են լինում, սակայն դրանք երկար չեն ձգվում: Մինչդեռ ամառային ամիսներին այստեղ ջերմաստիճանը կարող է հասնել մինչ 40-50°С-ի, իսկ

խոնավությունը ծովափին՝ 90 տոկոսի։ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻԱՎՈՐ. Նշենք, որ Դուբայի դրամական միավորը դիրհամն է (AED): Այն շրջանառության մեջ է մտել 1973թ.-ին: Հավասար է 3.66 դոլլարի: ՏՐԱՆՍՊՈՐՏ. Շատ լավ է զարգացած Տրանսպորտային համակարգը Դուբայում: Օդանավակայանից բոլոր ուղղություններով շարժվում են շատ հարմարավետ

ավտոբուսներ՝ անցնելով բոլոր կարևոր կետերի, այդ թվում՝ հյուրանոցների կողքով: Շատ լավ է գործում մետրոն, որը ձգվում է ամբողջ քաղաքով: Մետրոյով քաղաքի յուրաքանչյուր կետ կարելի հեշտությամբ հասնել: Տաքսիի մշակույթը այստեղ ևէ զարգացած է: Գործում են առանձին տաքսիներ կանանց ու տղամարդկանց համար: Կանանց համար

նախատեսված տաքսիները վարդագույն են ու ինտերիերը նույնպես հարմարեցված է կանանց համար: Վարորդն էլ, բնականաբար, կին է: Դուբայում գործում են նաև ջրային հարմարավետ ավտոբուսներ ու տաքսիներ: Վերջիններս հարմարեցված են նաև հաշ մանդամային սայլակների

համար: ԽՈՀԱՆՈՑ։ Դուբայը հիանալի վայր է համեղ ուտել սիրողների համար: Այստեղ կարելի է համտեսել աշխարհի բոլոր պետությունների խոհանոցների ամենահամեղ ուտեստները: Դուբայում Աշխարհի ամենահայտնի շեֆ-խոհարարները հիմնել են իրենց իսկ ռեստորանների մասնաճյուղերը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *