«Հայրենիքի փրկության շար ժումը» ավելի կոշտ մարտավարություն է ընտրել. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Հիշեցնենք, որ հայտնի փաստաթղթի ստորագրումից հետո Հայաստանում ներաքաղաքական կյանքը սկսեց ավելի լարվել։ Խորհրդարանական և արատախորհրդարանակն ընդդիմադիր ուժերի մեծ մասը պահանջում են
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի

հրաժարականը։ Նրանք ձևավորել են մի շար ժում, որը կոչել են Հայրենիքի փրկության շարժում։ Նրանց Վարչապետի միասնական
թեկնածուն ՀՀ նախկին Վարչապետ Վազգեն Մանուկյանն է։ «Հրապարակ» թերթը գրել է.

«Հայրենիքի փրկության շար ժումը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները նոր մար տավարությամբ է վերսկսելու։ Առաջիկայում ավելի կոշտ ակցիաներ կլինեն երեկ մեր լրագրողին ասել է «Հայրենիք» կուսակցության վարչության անդամ Արսեն Բաբայանը՝ տեղեկացնելով, որ այսօրվանից

կմեկնարկեն շար ժման միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի մարզային այցելությունները։
Նախատեսված է, որ առաջին այցը կլինի Շիրակ, մասնավորապես Գյումրի քաղաք, ապա՝ Վանաձոր ու մյուս մարզեր։ Վազգեն Մանուկյանը միայնակ չի շրջելու՝ նրան կուղեկցեն շար ժման անդամ ուժերի ներկայացուցիչները ևս»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *