10 բան, որոնք Ձեզ երջանիկ կդարձնեն, երբ դուք տանն եք

Ինչպես գիտենք Մեր տունը մեր էության արտացոլումն է: Այն, ինչ մենք անում ենք տան մեջ, ձևավորում է մեր ամբողջ օրվա տրամադրությունը, աշխատանքային արդյունավետությունը, կյանքի նկատմամբ աշխարհայացքը: Ձևավորելով փոքրիկ և օգտակար սովորություններ՝ մենք կարող ենք դրական

ազդել մեր հոգեվիճակի և ամենօրյա տրամադրության վրա: Այս ամեն օրյա սովորությունները կարող են լիովին փոխել մեր առօրյան ու օգնել մեզ առավել ներդաշնակ ու երջանիկ զգալ այն ժամանակ, երբ տանն ենք: 1. Հավաքեք անկողինը: Դա այն հիմնական սովորություններից 1-ն է, որը, ինչքան էլ տարօրինակ հնչի, ձեզ կօգնի առավել երջանիկ զգալ: 2. Տան ամեն սենյակը

պատրաստեք ձեր վերադարձի համար: միայն երեք րոպե ծախսեք տանից դուրս գալուց առաջ ու կարգի բերեք սենյակներն այնպես, որ դրանք ուրախացնեն ձեզ, երբ տուն կգաք: 3. Տան տարբեր անկյուններում տեղադրեք հաճելի մանրուքներ: Թող դրանք շատ չլինեն, սակայն ամեն օր ուրախացնեն ձեզ: ձեր տունը լցրեք հաճելի հիշողություններով: 4. Ձեռք բերեք հաճելի հիշողությունների

նոթատետր: յուրաքանչյուր օր գրեք այդ օրվանից մնացած 1 հաճելի հիշողություն: Երկար գրելու անհրաժեշտություն չկա, բավական է միայն 1 տողը: Դրական ապրումները երջանկության մասնիկներ են: Այդպես կստացվի, որ դուք յուրաքանչյուր օր հավաքում եք մի փոքր երջանկություն: 5. Եթե դուք չեք կարող իսպառ ազատվել ինչ-որ բանից, ուրեմն դարձրեք դա իսկական հաճույք ձեզ համար: Սպասքը ինքն իրեն չի լվացվի (նույնիսկ

լվացող մեքենայի առկայության դեպքում), սակայն դուք կարող եք հաճույք ստանալ այդ գործընթացից: Միացրեք հրաշալի երաժշտություն, ստեղծեք շատ պղպջակներ ու արեք դա: Նաև նախապես պատրաստեք հաճելի բույրով ձեռքի քսուք ու դրական նոտայով ամփոփեք աման լվանալու գործը: 6. Մինչ անկողնուց վեր կենալը օրվա համար նպատակ դրեք ձեր առաջ: Դա կարող է

լինել շատ արդյունավետ աշխատանքը, մտերիմներին ուրախացնելը կամ օրվա մեջ երեք հրաշալի պահ գտնելը: 7. Արեք մի քանի հաճելի բան ձեր մտերիմների համար՝ փոխադարձ ոչ մի բան չսպասելով: Եթե տնային կենդանի ունեք, նույնը արեք նաև նրա համար: 8. Զանգահարեք ձեր բարեկամերից կամ ընկերներից 1-ին: Նամակները հաշվի մեջ չեն մտնում: Արեք դա, երբ զբաղված եք տնային գործերով կամ պատրաստում

եք ընթրիք : Մենք սոցիալական էակներ ենք, ու բոլորս էլ ցանկանում ենք իմանալ, որ մեզ սիրում են ու հիշում են մեր մասին: 9. Գնեք այնպիսի իրեր, որոնք տանը անցկացրած ժամանակը հետաքրքիր կսարքեն, կստեղծեն ջերմ մթնոլորտ: Դրանք կարող են լինել սեղանի հետաքրքիր խաղեր, դասական ֆիլմերի հավաքածու և այլն: Այդ ամեն ինչը պիտի

ձեզ օգնի հավաքվել բոլորով միասին ու հաճույք ստանալ շփումից: 10. Օրվա մեջ մի քանի րոպե ժամանակ տրամադրեք վեհ և սքանչելի բաների հետ շփվելու համար: Կարող եք առավոտյան լուսաբացին դուրս գալ պատշգամբ կամ բակ, կարող եք թերթել 17-րդ դարի գեղանկարչության գրքեր, լսել ոգեշնչող և դասական երաժշտություն և այլն:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *