Ես ուղղակի ապշում եմ… Վարչապետի խոսնակը` Աննա Հակոբյանի և նրա երեխաների՝ Մոսկվա այցելության մասին

Հիշեցնենք, որ Mediaport տելեգրամյան ալիքը տեղեկություն էր հրապարակել այն մասին, թե Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանն ու նրանց երկու դուստրերը Մոսկվա են մեկնել՝ ՌԴ քաղաքացիություն ստանալու ու Մոսկվայի թանկարժեք թաղամասերից մեկում շքեղ առանձնատուն ձեռք բերելու համար։ Ավելի ուշ politik.am-ը տեղեկություն տարածեց այն մասին, որ Աննա

Հակոբյանը դուստրերի հետ Մոսկվային ամենաթանկարժեք խանութներում գնումներ է անում։ ArmDaily.am-ի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը տեղեկացրել է. «Վարչապետի կինը ու ընտանիքի մյուս անդամները բոլորը Հայաստանի

Հանրապետության քաղաքացի են՝ որևէ այլ քաղաքացիության դիմելու անհրաժեշտություն չկա ու չի էլ լինելու»։ Այն հարցադրմանը, թե ճիշտ են արդյոք տեղեկությունները նրանց Հայաստանում չգտնվելու մասին, Գևորգյանը պատասխանեց, որ ինքը

հանդիսանում է վարչապետի մամուլի քարտուղարը ու չի տիրապետում ընտանիքի գտնվելու վայրին կամ զբաղվածությանը ու այդ մասին տեղեկություն չունի։ Մանե Գևորգյանը նաև վերջում հավելեց. «Ես ուղղակի զարմանում եմ էն մարդու թռիչքին, որը նման ձևով տեղեկություններ է տարածում։ Ես ուղղակի ապշում եմ՝ ավելին չեմ կարող ասել»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *