Ադրբեջանում ստեղծվել և ակտիվ գործում է հայալեզու լսարանի համար աշխատող մի նոր խումբ, որը… Նաիրի Հոխիկյանը զգուշացնում է

Նաիրի Հոխիկյանը գրել է. Ադրբեջանում ստեղծվել և ակտիվ գործում է հայալեզու լսարանի համար աշխատող մի նոր խումբ, որը սոցիալական ցանցերում, հատկապես Facebook-ում հայ օգտատերերի կեղծ պրոֆիլների անունից․
— տարածում է ատե լություն ազգակիցների նկատմամբ, յուղ է լցնում Հայաստանի ներքաղաքական լար վածության կրա կին,

— դիտավորյալ հայհ ոյանքով ու վիրավորանքով լարվածություն է ստեղծում քննարկումների ժամանակ,
— ներկայացնում է 2020թ․ արցախյան պատ երազմում հայկական կողմի զո հերի չափազանցված, մինչև 20․000-ի հասնող թիվ,
— խուճապային տեղեկություններ է տարածում, թե իբրև ադրբեջանցիները ռուսների հետ գաղտնի պայմանավորվածություններ ունեն

ընդդեմ հայերի, ու այլն։ Հիմա ավարտին եմ հասցնում ադրբեջանական քարոզչական մեքենայի գործունեության այս փուլի ուսումնասիրությունը։ Մինչ անուններով ու փաստերով հրապարակումը, տեղեկատվական անվտա նգության նկատառումներից ելնելով, հայկական հանրությանը առաջարկում եմ մերժել ու անմիջապես արգելափակել այն պրոֆիլները, որոնք․
— չունեն գլխավոր նկար ու առնվազն 2-3 տարբեր տեղերում ագրե սիվ բառապաշարով են մեկնաբանություն անում,

— գրառումների տակ վիրավորանք արտահայտող բառեր են գրում՝ ակնհայտորեն փորձելով լարվածություն ստեղծել,
— անհանդուրժողական վերաբերմունք են ցույց տալիս ներքաղաքական այլակարծության նկատմամբ՝ անկախ նրանից, թե ում են անձնապես վիրավորում՝ ՀՀ իշխանության պաշտպաններին թե ընդդիմադիրներին,
— հետևողականորեն տարածում են պար տվողական ու անկումային տրամադրություններ։
Թշ նամու ծրագրերը ձախողելու համար նախ հայկական հանրությունը պետք է իր մեջ ուժ գտնի միավորվելու մեկ՝ ազգային գաղափարի շուրջ, այդ դեպքում ներքաղաքական խնդիրները հաղթահարելը ավելի հեշտ կլինի։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *