Անշարժ գույքի փաթե՞թ, թե՞ գազի անդորրագիրը. պարզվել է «սենսացիոն փաստաթղթի» իսկությունը

Fip.am-ը գրել է. Համացանցում ու լրատվական կայքերում տարածվում է մի «սենսացիոն փաստաթուղթ», որով, իբրև, ապացուցվում է, որ Աննա Հակոբյանին է փոխանցվել Դուբայում Ալիևների ընտանիքին պատկանող անշարժ գույքի սեփականության փաթեթը։ Փաստաթուղթը համապատասխան գրառումով տարածել է տելեգրամյան Mediaport ալիքը, որը պարբերաբար աչքի է ընկնում

իրականությանը չհամապատասխանող ու կեղծ լուրերի տարածմամբ։ Ըստ ալիքի՝ փաստաթուղթն Աննա Հակոբյանին է փոխանցվել հունվարի տասնհինգին Մոսկվայում։ «Փաստաթղթում երևում է, որ Աննա Հակոբյանին է փոխանցվել Ալիևների ընտանիքին պատկանող՝ ավելի կոնկրետ Լեյլա Ալիևայի անունով գրանցված մի անշարժ գույքի սեփականության փաթեթ ու կից փաստաթղթեր՝ Արաբական

Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում»,- նշված է գրառման մեջ։ Սակայն փաստաթղթի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ այն ընդամենը գազի վճարման անդորրագիր է։ Փաստաթղթի վրա նշված է Lootah GAS P.J. այս ընկերությունը

գազամատակարարում է իրականացնում նաև Դուբայում։ Փաստաթղթի վրա նշված է սպառված գազի քանակը, վճարման ժամանակահատվածը ու այլն։ Այսպիսով, տելեգրամյան ալիքն եւ լրատվականները հերթական կեղծ լուրն են տարածում, քանի որ գազի վճարման անդորրագիրը, չի կարող լինել սեփականության փոխանցման փաստաթուղթ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *