Ստեփանակերտում պատմում էին Վանեցյանենց Շոշ գյուղի դիրքերը լքելու մասին, շատերը հավելում էին, որ… Դանիել Իոաննիսյանի ուշագրավ գրառումը

Դանիել Իոաննիսյանը իր էջում գրել է. Նոյեմբերի 3-ին եւ 5-ին եղել եմ Շուշիում։ Տարբեր զոր քեր եմ տեսել։ Կամավոր, կանոնավոր, զրահատ եխնիկա, Շուշիի տակ` ՀՀ Ոստիկանության ծառայողներ։ Բայց Արթուր Վանեցյանենց դասակը/վաշտը չեմ տեսել, բերդաքաղաքում իրենց մասին սկի լսող չէր էլ եղել։ Միաժամանակ, նույն օրերին Ստեփանակերտում տարբեր մարդիկ պատմում էին

Վանեցյանենց (առնվազն` անձամբ հենց իր) Շոշ գյուղի դիրքերը լքելու մասին։ Շատերը հավելում էին, որ միայն Լևոն Մնացականյանի հնարամտությունն էր, որի շնորհիվ Վանեցյանի փախուստի ֆոնին Շոշ գյուղը մնաց մերը։ Առհասարակ, Վանեցյանի ջո

կատի PR-ը շատ էպիկ էր։ Նույնիսկ իրենց կուսակցական շևրոնն ունեին համազգեստի վրա եւ մի օրում այնքան ֆոտոսեյսիա էին անում, որքան Եղնիկների ամբողջ գունդը ողջ պատ երազմի ընթացքում չարեց։ Ընդորում, ֆոտոսեյսիաներն անում էին ակնհայտորեն

անվտ անգ հատվածներում, քանի որ բաց տարածքում իրար գլխի հավաքվել կարելի էր միայն խորը թիկունքում։ Հ.Գ. «Հայրենիք» կուսակցության էլիտար շևրոնն ինձ հիշեցրեց մի զինվորի մասին, որի պատրված կոշիկը նույն օրերին սոսնձում էինք Լիսագորի տակ` ցեխերի մեջ պարկած եւ պատահաբար գտնված Twix-ը կիսելով։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *