Արսեն Թորոսյանը նոր պաշտոն է ստացել

Արսեն Թորոսյանը իր էջում գրել է. Սիրելի հայրենակիցներ, Տեղեկացնում եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ այսուհետ պաշտոնավարումս շարունակելու եմ վարչապետի աշխատակազմի ղեկավարի կարգավիճակում` թողնելով առողջապահության նախարարի պաշտոնը: Օգտագործելով առիթը, ես ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել առողջապահության նախարարության ու

դրա ենթակա հիմնարկների բոլոր աշխատակիցներին` անձնական ու մասնագիտական նվիրումի համար: Առանց ձեզ հնարավոր չէր լինի իրականացնել վերջին գրեթե երեք տարիների փոփոխությունները առողջապահության ոլորտում, որոնք վստահաբար լայն թափով շարունակվելու են: Ձեր շնորհիվ այս վերջին տարվա ընթացքում առողջապահական համակարգը արդյունավետ պայ քար մղեց

համաճ արակի դեմ` որակյալ ու ժամանակին բուժօգնություն ցույց տալով մեր տասնյակ հազարավոր քաղաքացիների, ինչպես նաև օպերատիվ կերպով կազմակերպեց ռազ մական գործողությունների ժամանակ վիրավ որված զինծառայողների բուժօգնությունը: Խնդրում եմ ձեզ շարունակել աշխատել նույն նվիրումով ու ջանասիրությամբ։ Նաև շնորհակալություն եմ ուզում հայտնել առողջապահական

համակարգի ավելի քան 40.000 աշխատակիցներին, ովքեր որ օրուգիշեր կատարում են իրենց մասնագիտական պարտքը՝ հատկապես մեր երկրի ու առողջապահական համակարգի համար նման բարդ ժամանակաշրջանում։ Վստահ եմ` նաև ձեր շնորհով մեր երկիրը կհաղթահարի ներկա ու ապագա բոլոր մար տահրավերները: Նորանշանակ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին հաջողություն եմ մաղթում ու հայտնում իմ պատրաստակամությունը աջակցել նրան՝ ուժերիս ներածի չափով։ Սիրով, Արսեն Թորոսյան:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *