Դատապ արտված կամավորական Գարիկ Ղահրամանյանի հարազատները արդարություն են պահանջում

Aravot.am-ը գրել է. Անցած տարվա դեկտեմբեր 8-ին՝ մար տական դիրքերից իջնելուց հետո՝ Քաջարանում կալան ավորվեց ծննդով քաջարանցի կամավորական 33-ամյա Գարիկ Ղահրամանյանը։ Մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2017թ․ի դեկտեմբերի չորսի դատավ ճռով նա մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ գո ղություն ու դատապա րտվել ազատազ րկման 2 տարի 1 ամիս ժամկետով։ 2017 թվականի դեկտեմբերի 26-ին, պատ ժի ժամկետը լրանալուց հետո ազատ է արձակվել «Գորիս» քրեակատարողական հիմնարկից։ Ազատվելուց հետո Գարիկը բոլորովին այլ՝ նոր կյանք էր սկսել, աշխատում էր, ամուսնացել էր, կինը՝ Լուսինեն հղի է։ Գ․ Ղահրամանյանը հեռակա սովորում էր Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի

Կապանի մասնաճյուղում, ապագա տնտեսագետ է նա։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանի 2019թ․ դեկտեմբերի 5-ին կայացրած դատավճռով Գարիկ Ղահրամանյանը կրկին մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 225–րդ հոդվածի երկրորդ մասով (զանգվածային անկարգություններ) ու դա տապարտվեց 3 տարի ժամկետով ազատազ րկման։ Համարյա մեկ տարի անց, դատական ակտը օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ Գարիկին կալա նավորեցին: Ըստ «Դատալեքս» դատական համակարգի՝ Գարիկ Ղահրամանյանը մի խումբ անձանց հետ 2017թ–ի հոկտեմբերի 30-ին մասնակցել է «Գորիս» քրեակատարողական

հիմնարկում գույքի վնասմամբ ու ոչնչացմամբ զուգորդված զանգվածային անկարգություններին։ Պատճառը, ըստ վկաների ցուցմունքների՝ «դատապարտ յալների շրջանում հեղինակություն վայելող Կարապետ Հովհաննիսյանի (զոն նայող Կարո–Ա․Դ․) տեղափոխումն էր այլ ՔԿՀ։ Ըստ հրապարակված դատավ ճռի, մասնավորապես Գարիկ Ղահրամանյանը, չի ենթարկվել իշխանության

ներկայացուցիչ հանդիսացող` ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների` զանգվածային անկար գությունները դադարեցնելու վերաբերյալ օրինական պահանջներին ու անհնազան դություն դրսեւորելով, քրեակատարողական աշխատակիցների հասցեներին հնչեցրել է հայ հոյանքներ, ոտքերով հար վածել է խցի դռանը ու կերակրադռնակին, որի հետեւանքով ջար դվել է

կերակրադռնակը, այր ված կտորներ է նետել կերակրադռնակից դեպի միջանցք: Գարիկն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել։ Ըստ նրա ցուցմունքի՝ այդ օրը ինքը քնած է եղել ու արթնացել է ձայներից: «Հարցրել է, թե ինչ է պատահել, ասել են Հենրիկ Ավագյանը լավ չի: Ձայն են տվել, մարդ չի եկել, կրկին ձայն են տվել, խփել դռանը: Մի 2 ժամ հետո մոտեցել են: Իրենք ասել են, որ բժիշկ կանչեն, գնացել են, կրկին շատ ուշ եկել եւ ասել, որ հիմա հնարավոր չէ բժիշկ կանչել, ԱԱԾ-ն

այնտեղ է ու երբ որ հնարավոր լինի` կգա: Հսկիչը մեկ էլ՝ եկել է ընթրիքի ժամին, հարցրել են, թե ինչու չէր գալիս, ասել է, որ ԱԱԾ-ի աշխատակիցները չէին թողնում: Ինքը մեկ եւ կես ամսից պետք է դուրս գար, իրեն այդպիսի բան պետք չէր»,–նշել է Գարիկը իր ցուցմունքում։ Գարիկի հարազատները Aravot.am-ի հետ զրույցում ասացին, որ այս ամենը շինծու գործ է ու «Գարիկի գլխին սարքվել է հսկիչ Ալիկի (տուժող` «Գորիս» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի երրորդ կարգի մասնագետ Ալիկ

Պետրոսյան–Ա․Դ․) կեղծ ցուցմունքի վրա»։ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը բողո քարկեցին Վերաքննիչ քր եական, այնուհետեւ Վճռաբեկ դատարաններ։ «Ոչ մի բան էլ չփոխվեց, մեջք չունեինք, հետո ասում են երկրում արդարություն ա, օրենք է աշխատում։ Տղուս նորից բան տարկեցին, ինչի՞ համար։ Ընտանիքներ են կոր ծանո՞ւմ»,–ասում է Գարիկի մայրը՝ Ռոզա Գեւորգյանը։ Վերջինս պատմեց, որ ամուսինը՝ Կառլեն Ղահրամանյանը 1990-ականների հայ–ադրբեջանական հակամար տությանն է մասնակցել, վիր ավորվել։ Այժմ անաշխատունակ է, անկողնային հիվանդ է, 2 անգամ ինս ուլտ է տարել։ Ընտանիքի միակ կերակրողը Գարիկն էր։ Դատապար

տյալի հարազատները համոզված են, որ «հսկիչ Ալիկին ստիպել են Գարիկի դեմ ցուցմունք տալ»։ «Գործը Սյունիքի քննչականում էր՝ կարճեցին։ Հետո նորից գործը փոխանցվեց Երեւանի քննչական, որտեղ էլ կանչեցին էդ Ալիկին եւ ստիպեցին ցուցմունք տա»,–ասում է Գարիկի քրոջ ամուսինը՝ Ավետիք Արամյանը։ Զրույցում Ավետիքն ասաց, որ խորհրդակցում են փաստաբանների հետ՝գտնելու

արդարությունը վերականգնելու որևէ իրավական ուղին։ Գարիկի հարազատների կարծիքով, եթե իրականում Գարիկը մե ղավոր լիներ, ապա նրան պա տժի ժամկետը լրանալուց հետո չէին ազատի, նոր հիմքերով կկալա նավորեին, ինչը անում են նման պարագայում։

«Գուցե լրատվամիջոցներով խնդրի մասին խոսելը նույնպես օգնի՞ գործի բացահայտմանը։ Գլխավոր դատախազին ենք դիմելու, որպեսզի վերանայվի Գարիկի քր եական գործը։ Մեկ վկայի ցուցմունքով մարդուն չեն դա տում։ Եթե չարդարացնեն, գոնե մեղմ պատ իժ տան՝ բաց կա լանք, որպեսզի Գարիկը կարողանա հոգալ իր ընտանիքի կարիքները»,–ասում է Ավետիք Արամյանը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *