Ռուսաստանը մերժել է Ալիևին. Ռուսաստանը Հայաստանի կարիքն ունի

1in.am-ը գրել է. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանի ու Արցախի միջև անխափան կապի հարցը երբեք չի ենթարկվել կասկածի որևէ քննարկման ժամանակ ու, ըստ այդմ, չկա որևէ պատճառ, որ հայ պաշտոնյաները չայցելեն Արցախ: Ըստ նրա, դրա համար էլ կա Լաչինի միջանցքի ապահովման հանգամանքը, ու բոլորը արտահայտվել են դրա կողմ: Սերգեյ Լավրովն, ըստ էության, պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին, պատասխանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե հայ պաշտոնյաների Արցախ այցերը անօր ինական են ու դրանք շարունակվելու դեպքում

Բաքվի արձագանքը կլինի ավելի կոշտ: Ռուսաստանը, փաստորեն, Բաքվին պատասխանել է դիվանագիտական կոշտությամբ, ըստ էության, խորքային առումով հիանալի պատկերացնելով խնդիրը: Այդ մասին մենք խոսել էինք օրեր առաջ, որ Հայաստանն եւ Արցախը կտ րելու ռազ մավարություն հետապնդելով, Ալիևը և Էրդողանն, ըստ էության, իրականացնում են Ռուսաստանի՝ արցախյան ներկայությունը

իրավա-քաղաքական ու դիվանագիտական մակարդակում ապալեգիտիմացնելու, այլ կերպ ասած, նաև Ռուսաստանի ոտքը Արցախից կտր ելու ռազ մավարություն: Հայաստանի եւ Արցախի կապը կտ րելն, ըստ էության, նշանակելու է հենց դա՝ Արցախում նաև Ռուսաստանի ապալեգիտիմացում: Այդ ռազ մավարությունը մաս է հայտարարությունների, որ Ալիևն անում է հակամար տությունը կարգավորված լինելու վերաբերյալ: Ակնառու է, որ հայտարարելով այդ մասին, նա հեռանկարում հող է նախապատրաստում հենց Ռուսաստանի

ներկայությունն ապալեգիտիմացնելու համար՝ եթե չկա հակամար տություն, ապա էլ ինչո՞ւ է Ռուսաստանն Արցախում: Հետևաբար, Հայաստան-Արցախ կապը էական նշանակություն ունի Մոսկվայի համար: Իհարկե, ակնառու է նաև, որ Ռուսաստանն աշխատելու է Արցախում ուղիղ ազդեցության աստիճանը ընդլայնելու ու խորացնելու համար, ու դա բխում է նաև նոր իրողություններից, սակայն

առնվազն տեսանելի ապագայի հեռանկարով Հայաստան-Արցախ կապի ապահովումը Ռուսաստանի համար ապահովում է Արցախում իր ներկայության ռազմա-քաղաքական լեգիտիմությունը, նաև իրավա-քաղաքական համատեքստի առումով: Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարությունը այդ իմաստով մերժողական պատասխան է Ալիևին, ինչը, սակայն, ամենևին չպետք է հանգստացնող կամ փափուկ բարձի դեր խաղա Հայաստանի համար, որովհետև մշտապես պետք է աչքի առաջ ունենալ Ռուսաստանի ու Թուրքիայի՝ Բաքվի միջոցով

կամ առանց դրա պայմանավորվելու հավանականությունը, ըստ այդմ՝ Հայաստան-Արցախ կապի համար աշխատելով Մոսկվայի հետ, Երևանը պետք է հնարավորինս արագ փորձի ձևավորել աշխատանքային այլընտրանքներ այն պահի համար, երբ Մոսկվան ինքը դադարեցնի աշխատանքը: Ավելին, հենց այլընտրանքները կապահովեն, որ Մոսկվան Հայաստան-Արցախ կապի հարցում չդադարի ունենալ դրա կարիքն եւ Հայաստանի հետ աշխատանքի անհրաժեշտությունը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *