Չի կարող զուգադիպություն լինել, երբ ԲՀԿ-ական մեծահարուստ ձյաձյան ՌԴ-ից Էդմոն Մարուքյանին հազարավոր դոլարներ է ուղարկում և… Ռեգինա Պրազյանի գրառումը

Ռեգինա Պրազյանը գրել է. Էս ի՞նչ Թազա մոդա էր, թե բա ցանկություն ունեմ ստեղծելու նոր քաղաքական ուժ, որը կարտահայտի իմ, ընկերներիս ու համախոհներիս քաղաքական հայացքներն եւ տեսակետները։ Արդեն 2-րդ նոր ստեղծվող քաղաքական ուժի նախաբանն է։ Քաղաքականությունը լրիվ բանակի քեֆ սարքեք եւ քաշվեք մի կողմ։ Բա ժողովրդի հայացքներն ու տեսակետները չէիք ցանկանա արտահայտել։ Թե՞ քաղաքականությունը ինքնահաստատման տեղ է ու ամեն մեկը իր թայֆայով պիտի մտնի։ Մեկը չասեց, թե քաղաքական ուժ կստեղծվի իրապես հայրենասեր, մտահոգ, նվիրյալ ու ամենակարևորը գրագետ ու քաղաքականությունից շատ լավ հասկացող

մարդկանցից բախկացած։ Չնայած մինչև ես գրում եմ, հարևան որևէ երկրում, Հայաստանում բուսնած, բայց այդ հարևան երկրում մի հատ դպրոց ընդունված եւ մի քանի տարի սովորած շատ հայրենանվեր ու հայրենասեր ագենտի են հարևան երկրի պարարտանյութով մեծացնում, որը պատահական կհայտնվի և իբրև կփորձի փրկել երկիրը։ Դրա համար ոչ մի նոր ստեղծվող քաղաքական ուժի չեմ

վստահում և չեմ հավատալու։ ԵՒ առհասարակ բոլոր կուսակցությունները պետք է փակվեն ու միայն մնան այն կուսակցությունները
որոնք անցնելով խորհրդարանական ընտրությունները կստանան ժողովրդի մեծամասնության քվեն։ Անունները ընդդիմադիր է, բայց թշ նամու նման են իրենց պահում։ Ոչ մի բան չեն արել այսքան ժամանակ, որ ասես այ սրա համար արժե գեթ մեկ անգամ շնորհակալություն հայտնել իրենց։ Ժողովրդի նյարդային համակարգի վրա ազդելն է եղել դրանց հիմնական կատարած աշխատանքը ու

ամեն գնով իշխանություններին սևացնելը։ Խորհրդարանական մեծամասնություն կազմող Իմ Քայլն էլ պետք է խստացնի իր այսպես կոչված քասթինգի պայմանները։ Բոլորը պետք է լինեն հատուկ ընտրված, գիտելիքների մեծ պաշար ունեցող, հայրենասեր ու հայրենանվեր, դժվար պահին ժողովրդին ու թիմին չլքող, ինչո՞ւ ոչ նաև մաքուր անցյալով ու պատգամավորին հարիր պատշաճ

արտաքինով, խոսքով, կեցվածքով ու հագ ու կապով։ Մեր երկիրը շաատ ունի կարիքը իրական ընդդիմության։ Օրինակ ներկայիս խորհրդարանական ընդդիմությանը ես վերաբերվում եմ, որպես մեկ ընդհանուր տաշտից սնվող առնետների։ Չի կարող զուգադիպություն լինել, երբ ԲՀԿ-ական մեծահարուստ ձյաձյան ՌԴ-ից Էդմոն Մարուքյանին հազարավոր դոլարներ է ուղարկում ու տասնյակ հազարավոր դոլարներ է ուղարկում հենց ընտրությունների ժամանակ։ Առհասարակ այս կապը ստուգել է հարկավոր

հասկանալու համար, թե ով է այդ երկու կուսակցությունների իսկական տերը, կամ էլ «դպրոցը»։ Ոչ էլ պատահական են Էդմոն Մարուքյանի թաքուն խոսակցությունները ու պայմանավորվածությունները Սերժի փեսա Միշիկ Մինասյանի հետ։ Սրանց ֆինանսավորողները մեր երկիրը Տիտանիկի ճակատագրին են ցանկանում արժանացնել իրենց թալ անածը ամեն գնով պահելու համար։

Այն միֆերը թե բա Տիտանիկի մեջ ոսկի ու գանձեր են եղել, իրականում չի համապատասխանում իրականությանը։ Թե ոսկին և թե մնացած գանձերը տեղափոխվել են այլ նավով, իսկ Տիտանիկի խորտակումը միակ միջոցն էր, որ որոշ հարուստ ձյաձյաներ ողջ գանձերը բացառապես իրենցով անեն իրենք։ Թքած են ունեցել խեղ դվող մարդկանց վրա հանուն այդ մետաղների ու քարերի և հիմա

էլ շատ բան չի փոխվել։ Մտահոգ ընդդիմադիրի կեցվածքով մի շարք «հարուստ ձյաձյաներ» երկիրը ցանկանում են տանել կոր ծանման հանուն անձնական շահի։ Թքած ունենալով ժողովրդի ու հայրենիքի վրա։ Ինչ-որ լակոտների են բուծում կոլբաներում ու ուղարկում մեզ «փրկելու» : Մեծ Ֆինանսներ ծախսում այն հույսով, որ հետո բյուջեից տարբեր միջոցներով կքերեն։ Բայց միայն մեկ բան է ուրախացնում, որ ժողովուրդը էլ առաջվանը չէ ու մարդիկ շատ հեշտ տարբերում են թացը չորից!!!

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *