5 պատճառ սուրճը վայելելու համար

«Կան բաներ, որոնց արժե հավատարիմ լինել: Օրինակ՝ սուրճին»: Ջոն Գոլսուորսի, անգլիացի գրող
Այն, որ սուրճը առաջացնում է կախվածություն, դա շուտվանից է հայտնի: Սուրճի բացասական ազդեցության վերաբերյալ փաստարկներ էլ, անշուշտ, կարելի է գտնել, սակայն այսօր առաջարկում ենք խոսել սուճի ամենահետաքրքիր ու դրական հատկանիշների մասին:

Եվ այսպես, հետազոտություններ, որոնց շնորհիվ բացահայտվել է առնվազն 5 պատճառ սուրճը թեթև սրտով վայելելու համար: ՍՈՒՐՃԻ ԲՈՒՅՐԸ ՎԵՐԱՑՆՈՒՄ Է ՍԹՐԵՍԸ. Բնականաբար, այս փորձը գուցե ձեզ այնքան էլ դուր չգա, սակայն Սեուլի համալսարանի հետազոտողներն ուսումնասիրել են քնից զրկված առնետների ուղեղի աշխատանքն ու բացահայտել,

որ սուրճի բուրմունքը նրանց վրա միանգամից դրական ազդեցություն է ունենում: Սուրճի բուրմունքը միայն բավական է անքուն գիշերից հետո թարմանալու և սթրեսից խուսափելու համար: Այս տարբերակը նաև այն անձանց համար է, ովքեր սուրճ խմել չեն սիրում: ՍՈՒՐՃԸ ԵՐՋԱՆԿԱՑՆՈՒՄ Է. Մարդիկ, ովքեր Չորս կամ անգամ ավելի բաժակ սուրճ են խմում օրվա ընթացքում,

ընդհանուր հաշվով 10 տոկոսով ավելի քիչ են դեպ րեսիայի հակված, քան նրանք, ովքեր չեն սիրում այս անուշաբույր ըմպելիքը: Խնդիրը այստեղ կոֆեինի մեջ չէ: Կոկա-կոլայի մեջ այն ևս պարունակվում է մեծ քանակությամբ, սակայն վերջինս որևէ ձև չի ազդում դեպրեսիայի վրա: Այս հետազոտության հեղինակ Հոնգլեյ Չենը պնդում է,

որ սուրճը մեզ հրաշալի ինքնազգացողություն է պարգևում իր մեջ պարունակվող հակաօքսիդանտների շնորհիվ: ՍՈՒՐՃԸ ԿՐՃԱՏՈՒՄ Է ԻՆՔՆԱՍ ՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՎԸ. Մեկ ուրիշ ուսումնասիրություն, որի հեղինակը Հարվարդի դպրոցի հետազոտողներն են, բացահայտել են, որ երկու բաժակ սուրճը օրվա ընթացքում 50 տոկոսով նվազեցնում է ինքնաս պանության

հավանականությունը թե՛ կանանց, և թե՛ տղամարդկանց մոտ: Պատճառը այն է, որ սուրճը հակադեպրեսանտի հատկությունների ունի՝ իր մեջ ներառվոծ սերոտոնինի, դոֆամինի ու նորադրենալինի շնորհիվ: ՍՈՒՐՃՆ ՕԳՆՈՒՄ Է ՍՊՈՐՏՈՒՄ. Ըստ The New York Times-ի՝ շատ սպորտսմեններ մարզումներից առաջ խմում են մի բաժակ սուրճ, որ բարելավեն իրենց արդյունքները:

Դա հատկապես պետք է գալիս սպորտի այն տեսակների մեջ, ուր անհրաժեշտ է դիմացկունություն, օրինակ՝ հեծանվասպորտի մեջ: Գիտնականները բացատրում են դա նրանով, որ կոֆեինը ավելացնում է ճարպաթթուների քանակությունը ար յան մեջ: Այդ նյութերը կիրառվում են մկանների կողմից իբրև «վառելանյութ», ինչը

խնայում է օրգանիզմի մեջ ածխաջրերի պաշարները և օգնում է առավել երկար դիմանալ: ՍՈՒՐՃԸ ԱՎԵԼԻ ԵՐԿԱՐ Է ՊԱՀՊԱՆՈՒՄ ՄԵՐ ՈՒՂԵՂԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՎԻՃԱԿՈՒՄ. Հարավային Ֆլորիդայի ու Մայամիի համալսարանների հետազոտությունները ցույց են տվել, որ 65 տարեկանից բարձր մարդիկ, որոնք շատ են օգտագործել կոֆեին,

Ալցգեյմերի հիվանդությամբ ավելի ուշ են սկսել տա ռապել, քան այն մարդիկ, ովքեր չեն օգտագործում կոֆեին մեծ քանակությամբ: Բնականաբար, սուրճի օգտագործումը ամբողջությամբ չի կարող կանխել Ալցգեյմերի հիվանդությունը, սակայն այն միանշանակ նվազեցնում է հիվանդության հավականությունը կամ գոնե որոշ ժամանակով հետաձգում է դրա ի հայտ գալը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *