Տաս բան, որոնք փոխվում են, երբ դուք սկսում եք ապրել արտասահմանում

Նույնիսկ կարճ ժամանակ արտասահմանում ապրելը հսկայական փորձ է, որը կարող է ամբողջությամբ փոխել ձեզ ու փոխել դրական ուղղությամբ: Ահա տաս բան, որոնք անխուսափելիորեն փոխվում են, երբ դուք տեղափոխվում եք բնակվելու մեկ այլ պետություն անգամ 1-2 ամսով: Երբ դուք սկսում եք ապրել արտասահմանում. 1.ԴՈՒՔ ՇԱՐՈՒՆԱԿ ԿՍՈՎՈՐԵՔ ՆՈՐ ԼԵԶՈՒ ԵՒ ՀԵՏ ԿՎԱՐԺՎԵՔ

ՄԱՅՐԵՆԻԻՑ. Սկզբում դուք կտեսնեք, որ սկսել եք ավելի հաճախ գիտակցել, թե ինչ են խոսում անցորդները փողոցում: Որից հետո կուրախանաք, որ արդեն ինքներդ էլ հեշտությամբ շփվում եք այդ լեզվով, իսկ մի քանի ամսից արդեն կսկսեք մտածել հենց այդ լեզվով: Հայերենը, բնականաբար, դուք չեք մոռանա, բայց հայախոս միջավայրում դուք գուցե սկսեք սխալներ անել խոսքի մեջ, արհեստական հնչող արտահայտություններ անեք կամ

ոչ մի ձև չկարողանաք մտաբերել անհրաժեշտ բառը և ստի պված օգտագործեք ուրիշ լեզվի բառ՝ միտքը արտահայտելու համար: 2. ՃԱՄՊՐՈՒԿԸ ԿԼԻՆԻ ՁԵՐ ՀԱՎԱՏԱՐԻՄ ՈՒՂԵԿԻՑԸ. 1 անգամ «վանդակից» դուրս գալով՝ դուք արդեն կցանկանաք կրկնել դա կրկին և կրկին, հաճույք ստանալ այն ազատությունից, որը ունեք, կուզեք շարունակ ճանապարհորդել, բացահայտել նոր պետություններ, մշակույթներ, ապրելակերպ: 3. ԴԱ

ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՉԷ. ԴԱ ԿՅԱՆՔ Է։ Դուք կարող եք հինգ տարի ապրել արտասահմանում, սակայն երբ այցելության գաք ձեր հարազատներին ու ընկերներին, նրանք, մեկ է, կհարցնեն ձեզ, թե ոնց անցավ ճամփորդությունը: Մարդկանց համար, ովքեր կարոտում են ձեզ հայրենիքում, դուք, մեկ է, ժամանակավոր ճամփորդության եք մեկնել, ու նրանց համար դժվար է պատկերացնել,

որ դուք մի ողջ կայնք ունեք այնտեղ: 4. ՁԵՐ ՄՏՔԻ մեջ ԴՈՒՔ ՄԻՇՏ ԿՀԱՄԵՄԱՏԵՔ ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐԸ. Նույնիսկ մի քանի տարի ապրելով արտասահմանում՝ դուք, միևնույն է, ինչ-որ բան գնելիս կփոխարկեք արժեքը դրամի և կփորձեք պատկերացնել, թե որքան եք ծախսում: Նույնը կլինի, երբ հետ վերադառնաք: Հայրենիքի խանութների գներն էլ արտասահմանի գների հետ համեմատելը

կլինի սովորություն, որից հնարավոր չի լինի ազատվել, անգամ եթե շատ ցանկանաք: 5. «ՆՈՐՄԱԼԻ» ՈՒ «ՏԱՐՕՐԻՆԱԿԻ» ՍԱՀՄԱՆՆԵՐՆ ԱՅՍՈՒՀԵՏ ԼՂՈԶՎԱԾ ԿԼԻՆԵՆ. Չնայած գլոբալիզացիային՝ նույնիսկ հարևան երկրների մշակույթների և մարդկանց ապրելակերպի միջև կան շատ տարբերություններ: Մի բան մեր պետությունում կարող է միանգամայն

ընդունելի լինել, իսկ հարևան Վրաստանում՝ ոչ: Մի տեղ փողոցում մի բան է ընդունված ու միանգամայն նորմալ մարդկանց համար, իսկ մյուս տեղում դա կարող է զվարճալի ու անգամ ամոթալի համարվել: Սակայն երբ սկսում եք հասկանալ և հարգել այդ տարբերությունները, դուք լինում եք շատ ավելի ազատ և հանդուրժող մարդ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *