Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն ազատվել է Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից. Նա նոր պաշտոն ունի

Հիշեցնենք, որ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը 1985 թվականի սեպտեմբերի 8-ին ձեռնադրվել է կու սակրոն քահանա։ 1987 թվականին ստացել է դոկտորի աստիճան։ 1987 թվականին նշանակվել է Ս. Հռիփսիմե վանքի վանահայր։ 1987

թվականի ապրիլ ամսին ստացել է Վարդապետի, իսկ արդեն 1988 թվականին՝ Ծայրագույն Վարդապետի աստիճան։ 1988 թվականի նոյեմբերին ձեռնադրվել է եպիսկոպոս։ 1989 թվականի մարտին Պարգև եպս. Մարտիրոսյանը նշանակվել է Հայ Առաքելական Եկեղեցու

Արցախի թեմի առաջնորդ։ 1999 թվականի մայիսի 29-ին ձեռամբ Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Պարգև Սրբազանին շնորհվել է արքության պատիվ։ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը 3 աշխատությունների և բազմաթիվ հոդվածների հեղինակ է։ Պարգև սրբազանը նաև հանդիսանում է Հայաստանի «Շոտոկան Կարատեի Ֆեդերացիայի» պատվավոր նախագահը:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտնում է, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ hունվարի 21-ի հայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ՝ ազատվ ելով Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *