«Հայրենիքի փրկության շար ժումը» նույնանում է մարտի 1-ի եւ հոկտեմբերի 27-ի հետ, որովհետև… 17 կուսակցությունները լքած Սուրեն Սուրենյանցի սենսացիոն հայտարարությունը

Araratnews.am-ը գրել է. ««Հայրենիքի փրկության շար ժումն» ունի քաղաքական ինքնաբավության դեֆիցիտ: Սա նշանակում է, որ այն չկարողացավ ինքնաբավ քաղաքական օրակարգ ձևավորել, ու հարթակ է շատ աղքատիկ, որտեղ երբեմն հնչում էին ապաքաղաքական ելույթներ, ինչի հետևանքով սկսվեց գեներացվել նախկին համակարգի օրակարգը արդեն: Այս մասին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարեց ընդդիմադիր 17 կուսակցություններին՝ ՀՀԿ, ՀՅԴ, ԲՀԿ, «Հայրենիք», «Ազգային օրակարգ»,

«Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» և այլն, լքած «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի ղեկավար Սուրեն Սուրենյանցը նշելով, որ , եթե մի տեղ կա բովանդակային առումով վակում, բնականաբար այդ վակումը լցնելու հատկություն ունի: «Ինձ համար, որոշակի փուլից հետո արդեն ակնհայտ դարձավ, որ ինքնաբավության պակասի մյուս

դրսևորումը այն է, որ փրկության շար ժումը ոչ թե մեր հանրային տրամադրությունների տրան սլյատր դարձավ, այլ փորձեց հարմարվել, կամ սպասարկել մոսկովյան որոշակի շրջանակի շահերը»,-ասաց Սուրենյանցը հայտարարելով, որ մեկ ամիսը բավական

էր, որպեսզի ինքը հասկանար 17-ի խորհուրդը ձևական դեկորատիվ մարմին է ու որոշումները կայացվում են միանգամայն այլ տեղում ու որոշումների վրա ազդեցություն իրենք չեն կարող ունենալ: Սուրենյանցը նաև բացատրեց, թե ինչպես է հասկացել, որ «Հայրենիքի փրկության շար ժման» հետևում կանգնած են նախկին իշխանությունները. «Մինչև Հայրենիքի փրկության շար ժման

ստեղծումը բոլոր որոշումները կայացվում էին 17-ի խորհրդում: Հենց տրանսֆորմացվեց «Հայրենիքի փրկության շար ժում» անհասկանալի մեխանիզմներով խորհրդի կազմը արդեն մեծացավ, ու այդտեղ մասնակից կուսակցություններից սուբեկտիվությունը

հավասարվեց զրոյի: Ես տիրապետում եմ ինֆորմացիայի, թե իրականում ինչպիսի ֆորմատով է կայացվում այդ որոշումները: Եվ այդ ֆորմատում շատ մեծ է հանրապետության երկրորդ ու երրորդ նախագահների՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի դերակատարությունները»: Սուրենյանցի խոսքով՝ «Հայրենիքի փրկության շար ժումը» նույնանում է Մարտի մեկի ու հոկտեմբերի 27-ի հետ ու նաև ընդգծեց, որ ինքը՝ ինչպես ժողովուրդը, դեմ է նախկին ուժերի վերադարձին:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *