Ո՞վ է այն հայուհին, ում անունով են կոչել Ստամբուլի մեծությամբ երկրորդ օդանավակայանը

Հայ Լայֆը գրել է. Ստամբուլի մեծությամբ 2-րդ օդանավակայանը կրում է Թուրքիայի՝ ծագումով հայ, լեգենդար հերոսուհի, Քեմալ Աթաթուրքի հոգեզավակ Սաբիհա Գյոքչենի անունը: 2004 թ. Պոլսում լույս տեսնող «Ակոս» պարբերականում հրապարակվեց «Սաբիհա-Հաթունի գաղ տնիքը» վերտառությամբ մի հոդված։ Այդ հրապարակումը մեծ աղմուկ բարձրացրեց ամբողջ Թուրքիայում, իսկ դրա հեղինակներ Հրանտ Դինքի ու Տիրան Լոքմագյոզյանի նկատմամբ թուրքական պետությունը սկսեց հալա ծանքներ գործադրել։

Ըստ Հռիփսիմե Սեբիլջյանի մոր՝ Տիրուհու, իրենք բնիկ այնթափցիներ են եղել, մայրը Մարիամ Սեբիլջյանն է, հայրը՝ Ներսես Սեբիլջյանը, ով սպա նվել է 1915-ին: Ինքը՝ Տիրուհին, ունեցել է 5 եղբայր ու 1 քույր՝ Խաթուն Սեբիլջյանը, որը հենց նույն Սաբիհա Գյոքչենն է, որի հետ նա հայտնվել է որբանոցում, որտեղից էլ Աթաթուրքն ավելի ուշ որդեգրել և տարել է Սաբիհային:

Հրապարակումից տեղեկանում ենք նաև, որ Սաբիհայի եղբայրներից մեկը, ցեղաս պանությունից փրկվելով, հետագայում հաստատվում է Հալեպում, ու հետագայում այդ եղբոր որդին կապ է հաստատում հայտնի օդաչուի հետ, անգամ այցելում նրան, իսկ Սաբիհան

բավական լավ ընդունելության է արժանացնում եղբորորդուն։ Սաբիհա Գյոքչենի հայ լինելու մասին է փաստում նաև թուրքահայ լեզվաբան, պատմաբան Բարս Թուղլաջիի (Բարսեղ Թուղլաջյան) արած մի հայտարարությունը, որի մասին տեղեկանում ենք թուրքագետ

Ռուբեն Մելքոնյանի «Հայերի բռ նի իսլամացումը ցեղասպ անության տարիներին» գրքից: Բարս Թուղլաջին ժամանակին մտերիմ հարաբերություններ է ունեցել Սաբիհա Գյոքչենի հետ ու մշտապես պնդել է, որ վաղ հասակում հազարավոր այլ հայ որբերի պես

թուրքացած և իսլամացած Սաբիհան քաջատեղյակ է եղել իր հայկական ծագման մասին: Սաբիհա-Հաթունը՝ նույն ինքը Սաբիհա Գյոքչենը մա հացել է 2001 թ. մարտի 22-ին Անկարայում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *