Նիկոլ, դու և քեզ սատարողները թուրք եք. կխնդրեմ չխե ղաթյուրել իմ խոսքերը, այլ կարդալ և հասկանալ, թե ինչ նկատի ունեմ… Արտակ Գալստյան

Արտակ Գալստյանը գրել է. Նիկոլ, դու և քեզ սատարողները թուրք եք: Կխնդրեմ չխե ղաթյուրել իմ խոսքերը, այնպես ինչպես խեղաթյուրեցիք Նիկոլի Շուշին, դժգույն քաղաք ու ոչ Հայկական լինելու մասին նրա խոսքերը: Բացատրեմ ի՞նչու: Առաջին հայացքից թվում է թե վիր ավորում եմ, բայց դա միայն առաջին հայացքից: Իրականում, խորը հայերենի իմացությամբ, նաև հաշվի առնելով իշխանության հայտնի դեմքերի ու նաև սատարողների տված տարբեր բացատրությունները Նիկոլի Շուշին, դժգույն քաղաք

ու ոչ Հայկական լինելու մասին ասված խոսքերին ու առաջնորդվելով հենց այդ տրամաբանությամբ եկեք պարզենք թե ով է թուրքը այսօրվա աշխարհում ու ում հետ եմ ես նույնականացնում Նիկոլին, իր թիմին ու նրանց սատարողներին: Այսպես՝ Ո՞վ է թուրքը ……….. ՆԱՏՈ-ի երկրորդ բան ակն ունեցող պետություն, Փայլուն արտաքին հետախու զություն, Հայաստանի Հանրապետությունում իր

գործակալներին իշխանության բերած, հարևան պետությունների ու ազգերի նկատմամբ ցեղաս պանություն իրականացրած, զարգացող տնտեսություն ու ռազ մարդյունաբերություն, փայլուն արտաքին դիվանագիտություն ունեցող, հարևաններից տարածքներ զավ թած ,այդ ամենը մարսած մի ազգ: Այսինքն, երբ ասում եմ որ Նիկոլը, իր թիմը ու նրան սատարողները թուրք են, ես նկատի ունեմ հենց այն արդյունքները, որին հասել են թուրքերը: Այնպես որ, Նիկոլը, իր թիմը ու համակիրները չպետք է նեղվեն իմ խոսքերից

այլ ընդհակառակը պետք է հպարտանան, որ իրենք թուրքեր են, քանի որ դա նշանակում է, որ իրենք կարող են ստեղծել մի այնպիսի պետություն, որը կարող է ունենալ աշխարհի երկրորդ հզոր բանակը, հզոր տնտեսությամբ, փայլուն արտաքին քաղաքականությամբ ու կարող են հետ բերել հարևաններից, մեզանից զավ թած տարածքները ՝ Արցախը և Արևմտյան Հայաստանը:

Այնպես որ Նիկոլ, իր թիմ ու համակիրներ, մի վախեցեք իրականությունից, վերը նշված հիմնավորմամբ, բաց ճակատով ու դուխով հայտարարեք ի լուր աշխարհի, որ դուք թուրքեր էք, կամ մինիմում ձգտում էք դառնաք այդպիսին: Կրկնում եմ, չխե ղաթյուրել

իմ՝ Նիկոլը, իր համակիրները և թիմը թուրք են խոսքերը: Դա արտահայտված է հենց այդ կոնտեքստով ինչ որ գրված է:
Ով կփորձի խե ղաթյուրել դրանք, ուրեմն կարձանագրենք, որ հայոց լեզվի ընկալման հետ կապված խնդիրներ ունի, վստահ եմ իմ այս մոտեցումը կպաշտպանեն Ալեն Սիմոնյանը, Ռուբեն Ռուբինյանը ու ԱԺ ԻՄ ՔԱՅԼԸ դաշինքի պատգամավորները, այնպես ինչպես պաշտպանեցին Նիկոլի՝ Շուշին դժգույն քաղաք ու ադրբեջանական լինելու մասին խոսքերը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *