Հայազգի տաղանդավոր երեխան պա յթեցրել է ռուսական «Голос Дети 6» շոուն. ժյուրին ցնծության մեջ էր

«Լավ կլիներ, եթե Ֆրեդիի նման խոսափող ունենայի». Ռոբերտ Բագրատյանը ստացավ և՛ խոսափող, և՛ ճանաչվածություն հազարավոր հեռուստադիտողների կողմից: «Հայկական Ֆրեդի». այսպես են կոչում Հայաստանում Ու նրա սահմաններից դուրս «Ձայնը. երեխաներ» նախագծի 6-րդ եթերաշրջանի 13-ամյա մասնակից Ռոբերտ Բագրատյանին:

Դեռ նոր էր երեխան բեմ մտել, երբ գրա վեց բոլորին ոչ միայն իր ձայնով ու մաքուր նոտաներով, այլև բացառիկ խարիզմայով: Կատարման մեջ անկեղծության ուղերձը այնքան մեծ էր, որ Սվետլանա Լոբոդան աթոռը շրջեց, առանց նույնիսկ սպասելու 1-ին երաժշտական թեմայի ավարտին: Մեկ րոպեն

հազիվ էր անցել, երբ տեղի տվեց Վալերի Մելաձեն: «Իմ տղան է, իմը»,- բացականչեց Լոբոդան՝ մեղեդու տակ թեթև պարելով ողջ կատարման ընթացքում, իսկ վերջում առհասարակ ծնկի իջավ: Բայց թվում էր, թե երիտասարդ արվեստագետը ոչ միայն շփոթված չէր այս ամենով, այլ ավելի ոգևորված.

նա առանց որևէ հուզմունքի շարունակում էր ցուցադրել «Queen»-ի մենակատարին բնորոշ բարձր վարպետությունը: Եվ նույնիսկ թեք կանգնակով խոսափողը, որը պատրաստվել էր ռոք աստղի խոսափողի ճշգրիտ նմանությամբ, շատ ներդաշնակ էր նրա կերպարին: Դահլիճը ծափահարում էր, իսկ ետնաբեմում սպասող աջակցության

խումբը՝ տղայի հոր առաջնորդությամբ, համարյա պատրաստ էր կո տրել սպասման սենյակի դուռը: Մինչ այդ, Ռոբերտը շարունակում էր հիացնել հանդիսատեսին իր բնական պահվածքով ու մաքրությամբ. «Ներեցեք, բայց ես միշտ երազել եմ սա անել»: Սա ասելով նա հանկարծակիի բերեց բոլորին՝ երգելով Սվետլանա Լոբոդայի հիթային երգից մի տող.

«Все люди, как люди. А я — суперзвезда!» (Բոլոր մարդիկ մարդիկ են: Իսկ ես՝ գերաստղ»: Մենթորները մի լավ ծիծաղեցին, իսկ նա հայտարարեց, որ մտադիր է միանալ բացառապես Լոբոդայի թիմին: Ռոբերտի փայլուն ելույթն առաջարկում ենք դիտել ստորև`

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *