Եթե այս ամենում գլխավոր ստրատեգներից ու գործող անձանցից մեկը Անժելա Թովմասյանն է, ապա․․․ Ստյոպա Սաֆարյանը՝ հունվարի 28-ին սպասվելիք հանրահավաքի մասին

Ստյոպա Սաֆարյանը գրել է. Արդեն հասկանալի է դառնում, թե ինչու է հանրահավաքի օր նշանակվել հենց հունվարի 28-ը՝ հայկական բանակի օրը։ Հույս է փայփայվում, որ այդ օրը զինվորականները, ու առաջին հերթին՝ ՀՀ բանակից հրամանատարներ կմիանան հրապարակին, ավելի ստույգ՝ կիրականացնեն ռազ մական հեղ աշրջում։ Ըստ որում, անգամ հայտարարվում է, որ Եվրոպայից

ու Ռուսաստանից մարդիկ են բերվում․․․ Արշակ Զաքարյանի ու Անժելա Թովմասյանի «թարմ» հաղորդումը դրա մասին է, որտեղ զինվորականությանը կոչ է արվում «թքած ունենալ Սահմանադրության վրա»։ Օպե րացիային սպասարկում է ինչ-որ «Dejavu» թելեգրամյան ալիք, որը «լուր է տարածել», իբր Օնիկ Գասպարյանը հանդիպում է հակառակ ճամբարի հետ, որքան էլ հրապարակավ

հերքում է դա եւ չցանկացավ հանդիպել 15+-ին։ Իհարկե, նման դեզինֆորմացիաների նպատակն էմիայն զինվորականությանը ցույց տալ, թե «շեֆերն արդեն իրենց են փրկում, գլխներիդ ճարը դուք տեսեք»։ Ըստ այդմ՝ հանդիպումների նպատակ է ներկայացվում

այն, որ իբր Օնիկ Գասպարյանը «գիտակցում է իր պատասխանատվությունը» ու «վթա րային ելքեր» է փնտրում մնա։ Թելեգրամ ալիքի «լուրը» առաջին պպտացնողը Անժելա Թովմասյանի Հայելին է․․․ Բայց դե եթե այս ամենում գլխավոր ստրատեգներից ու գործող անձանցից մեկը Անժելա Թովմասյանն է, ապա․․․

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *