Նիկոլ Փաշինյանը այսօր էլ ունի սատարողների շատ մեծ բանակ, ովքեր չեն երկնչում իրենց վստահությունը հավաստել վարչապետին, սակայն… Միքայել Միրիջանյանի կարևոր գրառումը

Միքայել Միրիջանյանը գրել է. ԱՊՕՐԻՆԻ ԳՈՒՅՔԻ ԲՌ ՆԱԳԱՆՁՈՒՄՆ ՈՒ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀԸ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր էլ ունի սատարողների շատ մեծ բանակ, ովքեր չեն երկնչում տարբեր տեսակի անհաջողություններից եւ գործած սխալներից հետո
նորից իրենց հավատարմությունն եւ վստահությունը հավաստել վարչապետին։ Բայց վստահությունը, կարծում եմ, որ երաշխավորվում

է սպասվող առաջիկա քայլերի ակնկալիքով, ու եթե Աստված ոչ արասցե, այդ ամենը խելամիտ ժամկետում չիրականանա, ես չեմ պատկերացնում, թե ինչ ծա նր վիճակի կարող է բերել հանրությանը և պետությանը։ Այս համատեքստում՝ ինձ համար «լակմուսի

թուղթ» է ապօ րինի գույքի բռ նագանձման մասին ու պետության գերակա շահի մասին օրենքների կիրառումը՝ կոնկրետ Աղ ետի գոտու տնակներում բնակվող մարդկանց բնակարաններով ապահովելու ու հաշ մանդամ զինծառայողների առողջության վերականգնողական

կենտրոններ հիմնելու նպատակով։ Եթե մինչև արտահերթ ընտրությունները այս հարցին ընթացք չտրվի, ապա ես սրտի կսկիծով կփակեմ իմ կյանքի այս՝ սպասումներով, հուզումներով, կորու ստներով ու հիասթափություններով հագեցած էջը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *