Ահա, թե ինչպես ժամանակի պլանավորումը կարող է փոխել ձեր կյանքը

Մեր աշխատունակության վրա տարբեր հանգամանքներ են ազդում, ու դրանցից մեկը հենց այն է, թե իմչքանով ենք կարողանում դասակարգել մեր անելիքներն ու հաջողությամբ իրագործել դրանք՝ նշանակված հերթականության և ժամկետների համաձայն: Եթե դեռ չեք կարողանում օրվա ընթացք»ւմ հինգ րոպե հատկացնել գործերի և ժամանակի

պլանավորմանը, ապա մենք առաջարկում ենք միասին քննարկել բոլոր այն օգուտները, որը ունի օրը պլանավորելու կարողությունը: 1. ԴՈՒՔ ԱԼԵՒՍ ԿԴԱԴԱՐԵՔ ՄՈՌԱՆԱԼ.Շատ Զարմանալի համակարգ է մեր ուղեղը, այն կարող է շատ լավ մտապահել այն զգացողությունները, որոնք մենք ունեցել ենք որևիցէ ուտեստ փորձելու ընթացքում, սակայն չհիշել նրա

անունը, կամ, որ առավել վատ է, հիշել այդպիսի մանրուքները, սակայն մոռանալ հաջորդ օրը պլանավորած շատ կարևոր գործնական հանդիպման վերաբերյալ: Այս խնդրի համար կա 1 պարզ ելք, ձեռք բերեք նոթատետր և գրիչ, ձեր օրը պլանավորեք: Չէ՞ որ եթե ձեր անելիքերի ցուցակը ձեր առաջ լինի, դրանք մտապահելու անհրաժեշտություն այլևս չեք

ունենա, բացի այդ ձեզ չի հետապ նդի որևէ կարևոր բան մոռանալու վա խը: 2. ԴՈՒՔ ԿՀԱՍՑՆԵՔ ՇԱՏ ԱՎԵԼԻՆ ԿԱՐՃ ԺԱՄԱՆԱԿՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ. Ի՞նչ եք մտածում, ով կավարտի գնումները ավելի շուտ. նա՞, ով եկել է խանութ ցանկով, թե՞ առանց դրա եկածը: Նախապես գործերի և ժամանակի պլանավորումը կրճատում է ամեն գործի վրա

ծախսվող ժամանակն ու մի քանի անգամ բարձրացնում է դրա արդյունավետությունը: 3. ԴՈՒՔ ԿՀԱՍՑՆԵՔ ԱՄԵՆ ԲԱՆ ԺԱՄԱՆԱԿԻՆ. Երբ անելիքները արդեն պլանավորված են ու ցուցակը ձեր առաջ է դրված, ձեր լար վածությունն էլ ավելի է քչանում, ու դրա փոխարենն աշխատանքի որակն է բարձրանում: Դուք ունեք զգացողություն, որ ամեն

բան ձեր վերահսկման ներքո է: Ինչպես նաև դուք որոշում եք, թե որ գործն է անհրաժեշտ անել 1-ինը ու երբ ավարտել այն: Դուք կարող եք նաև համակարգել և խմբավորել այդպիսի գործերը: Դարձյալ խանութի օրինակին նայենք: Գնումների ցանկ ունենալու ժամանակ, մրգերի խանութից խնձոր գնելով և կաթնամթերքի խանութ

ուղևորվելով, ստի պված չեք լինի կրկին մրգի խանութ հետ գնալ, քանզի մոռացել էիք նաև ձմերուկ գնել: Անիմաստ ժամանակ կորցնելու տեղը ուղղակի դուք ցուցակին կնայեիք ու կխմբավորեիք գնումները:Այս Խորհուրդները՝ Սթիվ Մաքլեթչիի
«Շտա պից մինչև կարևոր» գրքի համաձայն.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *