Մենք քեզ սպասում ենք անհամբեր, մենք գիտենք, որ դու ողջ ես, մենք գիտենք, որ դու կգաս, որովհետև… Սենո Երկանյանի մոր անչափ ՀՈՒԶԻՉ գրառումը

«Տղես` իմ թանկ, իմ լույս, իմ կյանքի իմաստ, այսօր ուղիղ 100 օր է, ինչ ձայնդ չեմ լսել, 100 օր։ Ամենադա ժան բանն է, որ կարար իմ հետ լիներ։ Ես երբեք չեմ պատկերացրել որ, առանց քեզ կապրեմ 1 վայրկյան, մեկ րոպե, 1 օր, ու՞ր մնաց 100 օր։ Առանց քեզ կյանքը կորցրել է իմաստը, առանց քեզ արևը խավարել է, առանց քեզ բարձս քարի է վերածվել, կյանքս՝ դժո խքի։ Ատում եմ ինձ, որ չեմ կարող գտնել քեզ։ Ատում եմ աշխարհը, երկիրը, պետությանն եւ իշխանությանը, որ քեզ խլեցին ինձնից։

Չեմ դիմանում առանց քեզ։ Ամեն օր եւ գիշեր աղոթում եմ Աստծուն, որ քեզ ամեն գնով հետ բերի, եթե անգամ կյանքս վերցնի չեմ խնայի։ Այժմ պատրաստ եմ կյանքս թուրքին էլ տամ, մենակ քեզ հետ տա, եթե դու գե րի լինես։ Քեզնից գոնե մի լուր լսեմ, էլի կապրեմ։ Տղես, առանց քեզ կոր ծանվում ենք, ուժերս հատում են, արդեն վա խում եմ ինձնից, վախում եմ ես զե նքը չվերցնեմ,

ու հերթով վր եժ լուծեմ բոլոր նրանցից, ովքեր քեզ խլեցին ինձնից։ Տղես, աղաչում եմ, մի լուր ասա, մի ձև զանգի։ Դու միշտ բոլորի հետ լեզու գտել ես, ամեն ինչ արել ես, որ զանգես, բա հիմա ոչ թե միայն անհագիստ եմ, այլ մե ռնում եմ։ Սեն ջան, իմ անգին եւ միակ տղա, 100 օրը ինձ համար քեզ չտեսնելու 100 դար է։ Ո՞նց անեմ։ Ի՞նչ անեմ։ Ու՞մ դիմեմ։ Ախր, դու չգիտես

ստեղ ի՞նչ ա կատարվում։ Երկիրը կործ անվեց, քարը քարին չմնաց՝ տղես, ընկերներիցդ շատերը զո հվեցին։ Ասում էիր՝ ոնց բոլորը, նենց ես, ես ել կծառայեմ՝ ոնց բոլորը։ Տղես, ասում էիր՝ քյասիբ, հարուստ չպետք է լինի, բայց կա։ Ոչ մի հարուստի տղա չի զո հվել, ոչ մի հարուստի տղա չի կորել, ոչ մի հարուստի տղա գե րի չի ընկել։ Վաաա՜խ տղես, ինչ ծանր է շնչելը

առանց քեզ։ Տղես` հոգուս խորքում մտածում էի, որ 100 օր չի տևի առանց քեզ, բայց խաբնվեցի։ Իմ լույսի կտոր, իմ հոգու հատոր, իմ կյանքի իմաստ, իմ աշխարհ, ես քեզ ահավոր կարոտել եմ, ահավոր սիրում եմ քեզ։ Հանկարծ չփորձվես հանձնվես, դու իմ տղեն ես, դու ուժեղ ես, մենք շաաատ փորձությունների եւ դժվարությունների մեջով անցանք, չկո տրվեցինք, չհանձնվեցինք,

ուժեղ մնացինք եւ հաղթեցինք։ Հիմա էլ պետք է ուժեղ լինենք, որ հասնենք իրար, ուրիշ ձև չկա։ Դիմացի միիի՜ քիչ էլ, շուտով իրար հետ կլինենք, այլ տարբերակ չկա։ Մենք քեզ սպասում ենք անհամբեր, մենք գիտենք, որ դու ողջ ես, մենք գիտենք, որ դու կգաս, քանի որ դու Աստծու տված ես ինձ համար։ Մեր համար մի անհանգստացի։ Դու ուժեղ եղի, շուտով կգրկենք իրար իմ աշխարհ, սիրում եմ քեզ»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *