Ինչ խոսք, Մակունցը փորձ չունի, սակայն նա քոչասեռժիկների նշանակած դեսպանների նման չէ, ովքեր… Շող Մովսիսյանի գրառումը՝ Լիլիթ Մակունցին քննադատողներին

Շող Մովսիսյանը իր էջում գրել է. Նախ, ի տարբերություն քոչասեռժիկների նշանակած դեսպանների, Մակունցը դեսպանի պաշտոնը փողով չի գնել, եթե ինչ-որ մեկը հակառակի մասին հիմնավոր ապացույց ունի, թող գա եւ ներկայացնի դա։ Երկրորդ՝ մարդը օտար լեզուն էլ վարժ գիտի, ռոմանագերմանական բանասիրական ֆակուլտետն է ավարտել, իսկ դա նշանակում ա որ ոչ միայն վարժ տիրապետում է օտար

լեզվին, այդ նաև այդ օտար լեզուն դիվանագիտության համար անհրաժեշտ ճարտար մակարդակի վրա գիտի նա։ 3-րդ՝ չեմ հիշում որ ուս հաստատությունում, միջազգային համագործակցության ու միջազգային կապերի ամբիոն է ղեկավարել, իսկ դա նշանակում ա որ առնվազն տիրապետում է միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության բազային նորմերին նաև։ Ինչ խոսք, փորձ չունի,

իսկ ո՞ր մի մասնագիտական հաջողությունների հասած մարդիկ են հենց փորձով ծնվել։ Զավեշտը նրանում ա, որ ամբողջ կյանքում բազմոցի վրա քամակ քորելուց բացի ուրիշ բանով չզբաղված մարդիկ են քննադատում էս նշանակումը, էն որ ոչ մասնագիտություն

ունեն, ոչ արհեստ, ոչ միտք, ոչ նպատակ, եւ իրանց կարգավիճակի մեղավորները բոլորն են, բացի իրանցից։ Մեկն էլ գրել ա, թե աղջիկը ոնց կարա դեսպան լինի, խայտառակությու՜ն։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *