Ինչպես Հայոց կաթողիկոսը կործանեց Հայոց պետականությունը. Անհերքելի փաստեր

Slim.am-ը գրել է. Պետրոս Գետադարձի աթոռակալության սկիզբը համընկնում է Անիի Բագրատունյաց թագավորության ճգն աժամի հետ, երբ Հայոց Գագիկ Ա թագավորի մա հից (1020) հետո նրա երկու որդիների՝ Հովհաննես-Սմբատի ու Աշոտ Դ-ի միջև գահակալական կռ իվներ են ծագել։ Այդ պայ քարում աջակցել է Հովհաննես-Սմբատին։Վե ճը կաթողիկոսի ու իշխանների միջնորդությամբ 1021-ին հարթվել է՝ երկրի մասնատմամբ. Անին շրջակայքով անցել է Հովհաննես-Սմբատին, իսկ թագավորության

մնացած մասը՝ Աշոտին։ 1022-ին բյուզանդական զո րաբանակի ներխու ժումը Բագրատունյաց Հայաստան կանխելու նպատակով, Հովհաննես-Սմբատի կարգադրությամբ, Պետրոս Ա Գետադարձը Տրապիզոնում Վասիլ 2-րդ կայսրի հետ կնքել է պայմանագիր, որի համաձայն, Անիի թագավորությունը Հովհաննես-Սմբատի մա հից հետո անցնելու էր կայսրությանը։ Կտակը մեծ զայր ույթ է

առաջացրել Անիում, ինչը ստիպել է Պետրոս Ա Գետադարձին տեղափոխվել Սեբաստիա։ Տրապիզոնում բյուզանդական կայսրի ու ավագանու ներկայությամբ մասնակցել է Ջրօրհնեքի հանդիսավոր արարողությանը։ Ծեսի ժամանակ հայ հոգևորականները կաթողիկոսի գլխավորությամբ կանգնել են գետի հոսանքի վերին մասում, իսկ հույն հոգևորականները՝ ստորին, որպեսզի հայերի օրհնած ջուրը

վերստին օրհնեն։ Ըստ հայկական եկեղեցական ավանդության Գետադարձի օրհնությունից հետո, գետի հոսանքը կանգ է առել, ապա՝ հետ դարձել (այդ իրադարձությունից էլ ստացել է Գետադարձ մականունը): Կաթողիկոսի բյուզանդամետ քաղաքականությունը 1031-ին առաջացրել է բողոքի նոր ալիք, ու նա անցել է կայսրության տիրապետության ներքո գտնվող Վասպուրականի Ձորավանքը։ 1037-ին Հովհաննես-Սմբատը հետ է կանչել նրան ու արգելափակել Բջնու ամրոցում՝ կաթողիկոս օծելով Սանահինի վանահայր

Դիոսկորոսին։Սակայն, 1 տարի անց Գետադարձի կողմնակիցներին հաջողվել է Աղվանից կաթողիկոս Հովսեփի գլխավորությամբ հոգևորականների, իշխանների ու ազատների ժողով գումարել և նրան վերահաստատել (1039-ին) կաթողիկոսական աթոռին, իսկ Դիոսկորոսը վերադարձել է Սանահին։ Հովհաննես-Սմբատի և նրա եղբոր մահից (1041) հետո կաթողիկոսը 1042-ին Անիում Հայոց թագավոր է օծում վերջինիս որդի Գագիկ Բ-ին։ Նույն ժամանակաշրջանում կաթողիկոսական տեղապահ է հաստատում իր քրոջ որդուն՝ Խաչիկին (Խաչիկ Բ Անեցի)։ Հավատարիմ մնալով Հովհաննես-Սմբատի կտակին՝ Գետադարձը իշխան Վեստ Սարգսի գործակցությամբ 1045-ին Գագիկ Բ-ին դրդում է մեկնել Կ. Պոլիս ու արդեն ներկայանալ Կոստանդին Մոնոմախ կայսրին, շուտով նա նաև կայսրին է

ուղարկում իրեն վստահված Անիի բանալիները։ Հան ցակցելով հայկական պետականության կործանմանը՝ կաթողիկոսը հույս ուներ Բյուզանդիայի հովանավորությամբ ամրապնդել իր կաթողիկոսական իշխանությունը։ Սակայն կայսրությունը, որը մտադիր էր վերացնել նաև Հայ եկեղեցու անկախությունը, Անին գրա վելուց հետո կտրուկ փոխում է իր վերաբերմունքը Պետրոս Ա Գետադարձի հանդեպ և սկսում է հա լածել նրան։ 1046-ի վերջին կաթողիկոսը հարկադրված թողնում է Անին և տեղափոխվում Արծն։ 1047-ի ապրիլին ձերբ ակալվում է, սակայն շուտով ազատ արձակվում։ 1049-ին, Կ. Պոլիս մեկնելուց առաջ կաթողիկոսական օծմամբ Խաչիկ

Բ Անեցուն թողնում է փոխանորդ Անիում։ Չորս տարի Կ. Պոլսում «պատվավոր աքսորականի» վիճակում պահելվուց հետո, Գետադարձին իրավունք է տրվում հաստատվել Սեբաստիայում, որտեղ և նա մնում է մինչև իր մա հը (1058 թ.)։ Կյանքի վերջին տարիներին տեսնելով, որ Բյուզանդական կայսրությունը անթաքույց պայ քարը Հայ եկեղեցու ու նրա կենտրոնի՝ կաթողիկոսական աթոռի դեմ, հետ է կանգնել իր նախկին հունամետությունից։ Նրա պատվերով այդ տարիներին Անանիա Սանահնեցին գրում է «Բան հակաճառութեան ընդդէմ երկաբնակաց» երկը՝ նպատակ ունենալով զորացնել Հայ եկեղեցու գաղափարական, դավանաբանական ոգին՝ ընդդեմ

բյուզանդական նկրտ ումների։ Գետադարձի պատվերով Անանիա Սանահնեցին կազմել է նաև Պողոսի թղթերի մեկնությունը, իսկ Հովհաննես վրդ. Տարոնեցին (Հովհաննես Կոզեռն) գրել է Բագրատունյաց տան պատմությունը (չի պահպանվել)։ Գրիգոր Մագիստրոս Պահլավունու՝ Պետրոս Ա Գետադարձին հասցեագրած նամակներից երևում է, որ կաթողիկոսը ժամանակի զարգացած ու ուսյալ անձնավորություններից էր։ Ըստ հայ պատմիչների Պետրոս Ա Գետադարձը իշխանասեր ու արծաթասեր անձնավորություն էր։ Կաթողիկոսական գահին նրան հաջորդել է Խաչիկ Բ Անեցին։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *