ԼԱՎ ԼՈւՐ. ՀՀ քաղաքացիների մուտքը դեպի ՌԴ փետրվարից բացվում է. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

«Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը տեղեացնում է , որ ՀՀ քաղաքացիների մուտքը դեպի ՌԴ բացվում է փետրվարի 1 ից. «ՀՀ քաղաքացիների մուտքը դեպի ՌԴ բացվում է փետրվարի 1 ից։ Co vid 19 թեստի բացասական արդյունքի առկայությունը պարտադիր է։» , – ասվում է «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանի հայտարարության մեջ:

Հիշեցնենք , որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը խորհրդարանում հայտնեց , որ ՀՀ-ն ու ՌԴ-ն մոտ օրերս կվերացնեն CO VID-19-ի պատճառով սահմանված մուտքի և ելքի սահմանափակումները. «Մենք ռուսական կողմի հետ նախաձեռնեցինք մի լուծում , որը հնարավորություն է տալիս երկկողմով ազատ սահմանի սկզբունք դնել բոլոր մեր այն հայրենակիցների համար , ովքեր որ ունեն

թեստավորման արդյունքներ , կամ հի վանդացել և արդեն լավացել են: Մեր կառավարության որոշումը այդ կարգը հաստատող , դեկտեմբերի 27-ին արդեն ընդունել ենք , հաստատել ենք , հիմա սպասում ենք Ռուսաստանի որոշմանը , որը կարծում եմ մոտ օրերս ուժի մեջ կմտնի , որից հետո այդ մեխանիզմը կսկսի աշխատել , որը ենթադրում է միասնական թվային լուծում , այսինքն

անձը անալիզից հետո , այդ համակարգով ստանում է կանաչ լույս տոմս գնելու ու սահման հատելու համար ՝ թե հայաստանոմ , թե Ռուսաստանում: Ես հույս ունեմ , որ այդ համակարգը կաշխատի ու մեր հայրենակիցները հնարավորություն կստանան սահմանը հատել , առանց որևէ սահմանափակումների:» , – հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *