Վարդանը իր զո հվելու օրը՝ ժամեր առաջ, խոսել է կնոջ եղբոր հետ եւ ասել… Արցախում անմա հացած Վարդանի եւ Թամարայի անավարտ սիրո պատմությունը

Hraparak.am-ը գրում է․ Եռшբլուրի բարձունքը Թամարայի ամենօրյա ճամփան է, իսկ ամուսնու շի րիմը՝ նրա ամենամտերիմ ու իմաստուն խորհրդատուն, ուր գնում է Վարդանին զգալու, խորհուրդ ստանալու, խնդիրների վերաբերյալ պատմելու Հետո վերադառնում է տուն՝ հաջորդ օրն այնտեղ շտապելու սպասումը սրտում: Թամարայի եւ Վարդանի սիրո 5-ամյա պատմությունն

ընդհատվեց նոյեմբերի 7-ին՝ Շուշիում, բայց Վարդանի նկատմամբ նրա սերն ու կարոտը շարունակում են աճել եւ աճել՝ չտեղավորվելով 23-ամյա կնոջ սրտում: Նա ապրում է հանուն մեկամյա Արփիի, որի տարեդարձից ժամեր անց է զո հվել հայրը, ու

Արփին հենց այդ օրն սկսել է կանչել՝ «պապա՜»: «Սա՜ղ մեր սրտով ա, սա՜ղ լավ ա լինելու, շատ քիչ բան ա մնացել, հեսա հետ ենք գալու»՝ վերջին խոսակցությունն է եղել: Վարդանը նույն օրը՝ ժամեր անց, խոսել է կնոջ եղբոր հետ. «Վի րավոր եմ, Թամուշիս չասեք, Արփիիս էլ լավ կնայեք, երեւի թե չգամ, Թամուշիս տիրություն կանեք, չի դիմանա»: 23-ամյա այ րին պատմում

է ամուսնու մասին, մի պահ լռում է, մեկ էլ Վարդանի հանդեպ սիրուց ջերմանում, ժպտում… հետո նրա չլինելու կս կիծը հաղթում է ջերմ հիշողություններին, ու Թամարան նորից լռում է՝ կուլ տալով шրցունքները… Վարդանը շատ ուրախ է մեկնել պատ երազմ: Թամարան հպարտությամբ է պատմում ամուսնու հայրենասիրության, նվիրումի մասին. «Գնալու ենք, հաղթելու ենք, հետ ենք

գալու»: «Ինքն ինձ խնդրել էր, որ արցունքով չճանապարհեմ, ես իրեն ժպիտով ճանապարհեցի՝ մտածելով, որ, իրոք, հետ է գալու:
Վերջին մեր գրկախառնությունը մեր 5 տարվա սիրո ամենաամուր գրկախառնությունն էր. էնքա՜ն ամուր էր գրկել… Նոյեմբերի 14-ին էր բ ոթшբեր զանգը… — Փնտրո՞ւմ եք Վարդան Նորիկի Մնացականյանին: — Այո՛, ո՞ւմ հետ եմ խոսում: — Դատաբժշկի: Ու ես… ես

հասկացա. Վարդանս էլ չկա…»։ Վարդանին հուղш րկավորել են նոյեմբերի 17-ին՝ Եռաբլուրում: Նոյեմբերի 7-ից մինչեւ նոյեմբերի 14-ը հարազատները բոլոր հնարավոր վայրերում փնտրել են նրան։ «Հիվանդանոց չի եղել, որտեղ Վարդանին չենք փնտրել ամեն ժամ, ամեն րոպե»,-պատմում է կինը: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *