«17-ականները» մեր զինվորականությանը ներշնչել է, որ դեպի Հորադիզ գրո հելու իմաստ չկա, պետք է գրո հել դեպի Երեւան, քանի որ… Ալեն Սիմոնյանի ՍԵՆՍԱՑԻՈՆ գրառումը

Ալեն Սիմոնյանը գրել է. Վազգեն Մանուկյանը խոստովանեց այն, ինչ մինչեւ օրս չէր հաջողվել ապացուցել: Նա ասում է, որ պատ երազմի ընթացքում զանգել է Արցախ, բանակի գեներալներին, նրանց հորդորելով իրենց ձեռքը վերցնել իշխանությունը:
Ի՞նչ փաստարկներով պիտի հիմնավորած լինի իր տեսակետը պրն Մանուկյանը, կարծում եմ պարզ է. հողերը ծախած են ու այսպես

շարունակ: Փաստորեն՝ նա մեր զինվորականությանը ներշնչել է, որ դեպի Հորադիզ գրո հելու իմաստ չկա, պետք է գրո հել դեպի Երեւան: Ու եթե Վազգեն Մանուկյանը այս քարոզը գեներալների շրջանում տարել է, կարելի է ենթադրել, որ նույն բանը արել են

նաեւ նրան իրենց թեկնածու կարգած ուժերը ևս: Իսկ Մի քիչ ավելի ցածրաստիճան «17-ականները» ենթադրաբար այդ նույն քարոզը տարել են գնդապետների, փոխգնդապետների եւ մայորների շրջանում արդեն, մի քիչ ավելի ցածրաստիճանները՝ կապիտանների եւ լեյտենանտների շրջանում, ավելի ցածրաստիճանները՝ սերժանտների եւ շարքայինների շրջանում: Պատ երազմի ընթացքում,

փաստորեն, էս մարդիկ միայն մի բանով են զբաղված եղել. գեներալից մինչեւ շարքային մեր բանակի հաղթանակի կամքը թու լացնելու, կոտ րելու գործով: Նրանք համոզված են եղել՝ իրենց թողած բանակցային ժառանգության բերումով՝ Ջեբրաիլն եւ

Հորադիզը պետք է թողնել ու պետք է գրո հել Հայաստանի կառավարության շենքը: Իսկ որպեսզի կառավարության շենքը գրո հելու «լեգիտիմ» առիթ լինի, ռազ մաճակատում պետք է լինեին հնարավորինս շատ անհաջողություններ, իսկ սրա համար պետք էր կասկած

սերմանել հայոց բանակի զինվորների, սպաների, գեներալների շրջանում, թուլացնել եւ կոտ րել կռվ ելու եւ հաղթելու նրանց կամքը: Իսկ այդ նույն ժամանակ Երեւանում ձեւավորվում էին կառավարության եւ Ազգային ժողովի շենքը գրո հելուն պատրաստ «մար տունակ» ջո կատներ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *