Պարզ և արդյունավետ եղանակներ` ուղեղը մարզելու համար

Ձեր ուղեղը լավ մարզավիճակում պահելը ամենալավ միջոցներից մեկն է վստահ լինելու համար, որ այն ոչ միայն կծառայի ձեզ ամբողջ կյանքի ընթացքում, այլև գնալով ավելի ու ավելի կկատարելագործվի:
Եթե դուք էլ ցանկանում եք մարզել ձեր ուղեղը, բայց չգիտեք որտեղից սկսել, ուրեմն այս տասը եղանակները կօգնեն ձեզ այդ գործում։ 1. ՓԱԶԼ ՀԱՎԱՔԵՔ…

Եթե անգամ դժվարանում եք պատկերացնել ձեզ սու դոկու խաղալիս կամ խաչբառ լուծելիս կամ էլ փազլ հավաքելիս, մի զլացեք, ամեն օր փորձեք դրանցից մեկը: Անգամ փազլ հավաքելով դուք դրդ ում եք ձեր ուղեղին մտածել տրամաբանորեն, մի հատկություն, որը հաճախ թերի է օգտագործվում մեր կողմից։ Այսպիսի գլուխկո տրուկներ լուծելը ոչ միայն հաճելի վարժանք կլինի ուղեղի համար, այլև կօգնի ձեզ կենտրոնանալու

հատկությունը զարգացնելու հարցում։ 2. ԱՎԵԼԻ ՀԱՃԱԽ ԳՐԵՔ Անժխ տելի փաստ է, որ մենք ապրում ենք աշխարհում, որտեղ իշխում են ստեղնաշարերն ու սենսորային էկրանները, և թուղթը արդեն անցյալի վկան է։ Ինչքան էլ որ տեքստը պարզապես հավաքելն ավելի հարմար ու տարածված է, դուք չպետք է դեն նե տեք թուղթն ու գրիչը։ Հավատաք թե ոչ, ֆիզիկապես նշումներ կատարելը և

մտքերը գրի առնելը մեծացնում է կենտրոնացումը, լավացնում է հիշողությունը և ուղեղի աշխատանքը։
3. ԱՅՆՈՒՀԵՏԵՎ ԳՐԵՔ ՁԵՐ ՄՅՈՒՍ ՁԵՌՔՈՎ… Ձախ ձեռքով (եթե, իհարկե, աջլիկ եք) նշումներ կատարելը կամ նամակներ գրելը հավանաբար այնքան էլ լավ միտք չէ։ Մինչդեռ սովորական խզբզանքը, նկարելը կամ պարզապես մի քանի նախադասություն գրելը

ձեր ոչ-դոմինանտ ձեռքով իրականում կարող է հրաշքներ գործել ձեր ուղեղի համար։ Երբ դուք օգտագործում եք ձեր ոչ-դոմինանտ ձեռքը գրելու, կտրելու կամ պարզապես ատամները լվանալու համար, դուք ամր ացնում եք ձեր ուղեղի նյարդային ցանցը,

ինչպես նաև նոր նյարդային հանգույցներ եք ձևավորում։ Սա կարող է օգնել խթ անել ձեր չիրացված ստեղծարար միտքն ու ներուժը, քանի որ ոչ-դոմ ինանտ ձեռքի օգտագործումը ակտիվացնում է ուղեղի ոչ-դոմինանտ մասը՝ հանգեցնելով միանգամայն այլ և ավելի նորարական մտածողության։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *