«Երազիս ասաց՝ մամ, հեսա 5:30 ինձ բերում են Երևան, և հենց այդ ժամին էլ…» Զո հված հերոս Վահե Եղիկյանի մասին

Արցախյան երկրորդ պատե րազմում զո հված կրտսեր սերժանտ Վահե Եղիկյանը 2019 թվականի հուլիսի 11-ին էր զորակոչվել բանակ։ Նա ինքնակամ ընտրել և գնացել էր Արցախում ծառայել, այնուհետև որոշել էր, որ պետք է Վարազաթմբի, առավել հայտնի՝Լելե Թեփե դիրքը պահի․ «Իր ընտրությունն է եղել, առանց մեզ ոչինչ ասելու, արդեն արել վերջացրել էր, նոր մեզ ասաց։ Դիրքն էր

կահավորել, մատուռն էր կառուցել, ծաղիկներ էր տնկել»,- պատմում են Վահեի ծնողները։ Վերջին անգամ հարազատների հետ Վահեն խոսել է սեպտեմբերի 29-ին։ «Սկսած սեպտեմբերի 30-ի առավոտից Աստծուն խնդրում էի, որ Վահեն զանգի, մի հատ զանգի գոնե ու

այդպես մինչև հոկտեմբերի 24-ը։ 25 օր տառ ապանք, 25 օր ուղղակի դժ ոխք, մինչև որ արդեն գտանք Վահիկին»,-պատմում է Վահե Եղիկյանի մայրը՝ Կարինե Մուրադյանը։ Վահեն զի նակցի ձեռքերում է զո հվել, արնաքամ է եղել, վերջին խոսքերը եղել են․ «Չէր կարող սենց բան լիներ, ոնց որ երազ լինի, իմ հետ չպիտի սենց լիներ»։ Վահե Եղիկյանը ծնվել է 2001 թվականի մայիսի 9-ին,

զոհվել է 2020 թվականի սեպտեմբերի 30-ին։ Մայրը պատմում է, թե ինչպես է այդ ամմողջ ընթացքում երազներ տեսել, մի անագմ երազին որդին ասել է ՝ մամ, հեսա 5:30 ինձ կբերեն Երևան, ինձ ուր ասես տարան, ինչ ասես արեցին, և հենց 5:30 էլ անшտոմիկից մեզ տվեցին Վահեին:
Առավել մանրամասն՝ տեսանյութում

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *