«Մոնթեն իրեք մետր բոյ ունի, դու Մոնթես չես…». Ծեր կինը չէր հավատում, որ իր դիմաց հենց առասպելական Հերոս Մոնթեն էր

Հետաքրքիր պատմություն Մոնթեի կյանքից. Մի օր Մոնթեն Մարտունու տներից մեկի մոտով անցնելիս է լինում, տեսնում է, որ տան հողամասում տարեց մի կին է աշխատում ։ Մոնթեն մտնում է ներս ու հետաքրքրվում, թե ի՞նչ է մտածում այս կինը, որ պատ

երազմական այս թեժ իրավիճակում նա հող է մշակում։ Կինն ասում է, որ ոչ մի վա խ չունի, քանի որ հենց Ավոն է զբաղված Մարտունու պաշտ պանությամբ, ուրեմն ոչ մի թշ նամի հաստատ չի հատի սահմանը։ Լսելով , թե ինչ ոգևորությամբ է տարեց կինը

խոսում իր մասին , Ավոն հարցնում է կնոջը՝ ի՞նչ տեսակ մարդ է այդ Ավոն, որ ասում է։ Կինը սկսում է նկարագրել Ավոյի քաջությունը, վեհությունը, հզորությունն եւ ասպետական կերպարը։ Մոնթեն լսում է, մի կուշտ ծիծաղում եւ խոստովանում , թե

Ավոն ինքն է։ Տարեց կինը տարակուսանքով նայում է Մոնթեին, ապա ասում․ «Չէէ ՜, տու կուճիր (փոքրամարմին) մարդ ըս , տու կարել չըս Ավոն ինիս , Ավոն իրեք մետր բոյ օնե․․․»։ Առասպելական հերոս Ավոն տարեց կնոջ պատկերացումներում բոլորովին այլ տեսք ուներ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *