Երբեք չեմ մոռանա, թե ինչպես էր այր վող Հադրութի ֆոնին Հարությունյան Արայիկը փախնողների մի մասի հրամանատարներին խնդրում, աղաչում, որ չգնան, բայց… Դանիել Իոաննիսյանի ուշագրավ գրառումը

Դանիել Իոաննիսյանը գրել է՝ Երևի, թե երբեք չեմ մոռանա այն հարյուրավոր զինվորներին, որոնք հոկտեմբերի տասինին փախնում էին Հադրութից: Մեծ մասամբ մոբ էին: Տասնապատիկ ավելի շատ էին, քան այդ նույն օրը Հադրութ մտած ադրբեջանական զոր քը, բայց որոշ հրամանատարների արագ փախնելը սար սափելի խու ճապ էր առաջացրել: Մենք սկզբից չէինք հասկանում, թե իրենք ինչու

են Հադրութից գնում դեպի Կարմիր Շուկա, իրենք չէին հասկանում, թե մենք ինչու ենք գնում դեպի Հադրութ: Զարմացած իրար էինք նայում միայն: Հետո տեսանք, թե ինչպես էր այր վող Հադրութի ֆոնին Հարությունյան Արայիկը փախնողների մի մասի հրամանատարներին խնդրում, աղաչում, որ չգնան… բայց ապարդյուն: Հիմա հասկանում եմ, որ այդ պահից ի վեր մեր պար

տությունը անայլընտրանք էր: Բայց պատե րազմում կային զինվորականներ եւ կամավորներ, որոնք փախչել չգիտեին, որոնք ատամները սեղմած կռ վում էին ու որոշ տեղեր նույնիսկ կարողանում էին առաջ գնալ… Ընդ որում, դա, առաջին հերթին, գալիս էր հրամկազմից: Մեր ապագա բանակի առանցքը հենց այդ մարդիկ են կազմելու՝ սպաներ եւ գեներալներ, որոնք պաշտոնի ու կոչման

համար ոչ թե փող են տվել, այլ կոմպիտենտություն եւ դուխ են դրսևորել: Շնորհավոր, պարոնայք ու, իմիջիայլոց, ոչ պակաս դուխով կռ ված տիկնայք: Դուք ստեղծելու եք այն բանակը, որը կկարողանա արժանապատիվ պաշտ պանություն ապահովել մեր պետականությանն եւ հանրությանը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *