Հայտնի է աշխարհի ամենահին քարտեզը. քարտեզում նշված երեք պետություններից մեկը Հայաստանն է. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Հայաստանի մասին համաշխարհային հարթակում խոսելիս ամենահայտնի փաստը, որ նշում ենք, այն է, որ այս երկիրն 1-ինն ընդունեց քրիստոնեությունը՝ արդեն որպես պետական կրոն։ Բայց ավելի քան արտառ ոց է այն, որ մ․ թ. ա. 6-րդ դարի բաբելոնյան կավե սալիկ-քարտեզում տեղ գտած երեք երկրներից մեկը հենց Հայաստանն է, այսինքն՝ արդեն ավելի քան 2600 տարի է՝ մենք մեր տեղն ունենք աշխարհի ամենահին քարտեզի վրա: Մեր նախնիների համար աշխարհը մի հողակտոր էր, որի ափերը 4 կողմից ողողված էին

ջրով։ Սակայն նրանք, բարեբախտաբար, չէին սահմանափակվում իրենց իմացածով ու շարունակում էին իրենք աշխարհը «չափելու» նոր փորձեր կատարել։ Այդ չափումների շնորհիվ ստեղծվում էին քարտեզներ, որոնցից ներկայացնում ենք տասը ամենահները։
1․ Աշխարհի ամենահին քարտեզը դա բաբելոնական քարտեզն է (մ․ թ․ ա․ վեցերդ դար)։ Այս քարտեզի վրա աշխարհի կենտրոնում Բաբելոնն է, իսկ հյուսիսարևմտյան մասում՝ Արմենիան՝ Հայաստանը, ու Ասորիքը։Ստացվում է, որ Հայաստանը ժամանակակից երկրներից միակն է, որը պատկերված է եղել աշխարհի հնագույն քարտեզի վրա։

2․ Հեկատեոս Միլեթացու քարտեզում աշխարհը բաժանված է երեք մասի՝ Եվրոպա, Ասիա, Լիբիա (Աֆրիկա), որոնք տեղակայված են Միջերկրական ծովի շուրջը։ Նրա քարտեզում աշխարհը շրջանաձև սկավառակ է՝ շրջապատված օվկիանոսով։
3․ Պոսիդոնիոսի քարտեզը ընդլայնում է աշխարհի մասին եղած պատկերացումները։ Նրա քարտեզում հին հունական տարածքներին են միանում նաև Մակեդոնացու գրա ված հողերը։ Ի դեպ, այս քարտեզում էլ Հայաստանը պատկերված է կրկին աշխարհի կենտրոնում։

4․ Պոմպոնիուս Մելայի քարտեզը (43 թ․) էլ ավելի է «ընդարձակում» աշխարհի սահմանները՝ զանազանելով Ասիան, Եվրոպան ու Աֆրիկան։ Այստեղ «Արմենիա» տեղանվանը կարելի է հանդիպել հյուսիսարևմտյան հատվածում։
5․ Կլավդիոս Պտղոմեոսն 1-ինն էր, որն իր քարտեզի վրա (150 թ.) նշեց երկարության ու լայնության գծերը։
6․ Պևինգերյան քարտեզը (չորրորդ դար) հստակ պատկերում է Հռոմ տանող բոլոր ճանապարհները։ Ամբողջական քարտեզը բավականին երկար է: Քարտեզի վրա նշված են Եվրոպայի, Ասիայի եւ Աֆրիկայի հաղորդակցության հին ճանապարհները, դրանց վրա գտնվող քաղաքներն եւ կայարանները, վերջիններիս միջև եղած տարածությունները, ինչպես նաև Մեծ Հայքի թագավորության հիմնական մայրուղիները։

7․ Կոզմա Ինդիկոպլեվստի քարտեզում աշխարհը պատկերված է որպես ուղղանկյուն։
8․ Մահմուդ ալ-Քաշհարի քարտեզում աշխարհի կենտրոնում հնադարյան Բալասագուն քաղաքն է, որն այժմյան Ղրղզստանի տարածքն է արդեն։
9․ Աշխարհի հայերեն ամենահին քարտեզը փոքրիկ աշխարհացույց է։ Նրա հեղինակը իհարկե հայտնի չէ, սակայն ակնհայտ երևում է, որ այն կազմված է ըստ կրոնական ըմբռնումների արդեն․ կենտրոնում Երուսաղեմն է, իսկ աշխարհը շրջապատում է օվկիանոսը:

10․ Հենրի Բանտինգի քարտեզը (1581 թ․), որտեղ աշխարհը պատկերված է եռաթերթ ծաղկի տեսքով, աշխարհի սահմանների մասին հստակ պատկերացումներ չի տալիս։ Այն ավելի շուտ քրիստոնեական եռամիասնության գաղափարն է շարունակում ու աշխարհի կենտրոնում դնում Երուսաղեմը։ Իհարկե, նմանօրինակ քարտեզում Հայաստանը չէր կարող չլինել, այն կա։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *