ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քոչարյանը տարիներով երկիրը թալ անել է, բանակը 10 տարի թալա նել է, հետո եկել է եզրակացության, որ կարող է… Վարդան Մալխասյանի ուշագրավ դիտարկումները

«Շնորհակալություն, հայկակա՛ն բանակ, անձնազոհ ծառայության համար. հունվարի 28-ին, մեր բոլոր հանդիպումները պետք է սկսենք այս շատ կարևոր նախադասությամբ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը՝ հավելելով, որ պատ երազմի օրերին մենք ականատես եղանք հայ զինվորի, հայ տղամարդու հավատարմությանն եւ անձնազո հությանը: «Բայց մեծ հայրենասիրությունը, անձնազո հությունն եւ հավատարմությունն ունի

լուսանցք, ու դա մեզ խանգարում է»,- նշեց Արշակյանը՝ հավելելով, որ կան մարդիկ, որ հարգանք չունեն մեր ինքնության պահապանի՝ հայկական բանակի նկատմամբ, ու դա մեծ լարվածություն է առաջացնում: ՀԱԿ վարչության անդամ, ազատամար տիկ Վարդան Մալխասյանն ընդգծեց, որ պետք է բացահայտել պատ երազմի մասին ողջ ճշմարտությունը. «Եթե չես բացահայտում քո սխալները, չես

կարող նոր էջից առաջ գնալ արդեն: Սխալներից դասեր ենք քաղում, հետևություններ ենք անում: Մենք այսօր պետք է ամուր կառչենք մեր հավատքին, մեր մշակույթին եւ իհարկե բանակին, քանի որ դրանք են մեր հավերժության պահապան վահանները: Հայ ժողովուրդը ի ծնե մարտիկ է: Հայկ նահապետը զեն քով է դրել մեր ազգի հիմնաքարը, ու զե նքը մեր ինքնապաշտ պանության համար

է: Հայ ժողովուրդը «դատապարված» է հավերժության»: «Մենք պատ երազմում պարտվել ենք ազգովի: Այս պարտության մեղավորը բոլորս ենք, որ ժամանակին չենք պատ ժել մեր միլիարդատեր հրամանատարներին, գեներալներին»,- ընդգծեց ազատամա րտիկ Ժորա Սափեյանը: Ազատ Արշակյանի դիտարկմամբ՝ այնպիսի տպավորություն է, որ Հայ առաքելական եկեղեցին նույնպես կուսակցություն է

և քաղաքական շահեր է հետապնդում: «Ամենայն Հայոց Վեհափառը պետք է հրավիրեր քաղաքական ուժերին ու եղբայրության եւ համերաշխության աղոթք աներ: Կաթողիկոսը չպետք է տարբերակում մտցնի՝ հեռացիր, մոտեցիր… »: Արշակյանի խոսքով՝ վարչապետի գործը պետք է լինի ՀՀ-ի վերակառուցումը, իսկ Ազգային ժողովի օրակարգում պետք է լինի Կուսակցությունների մասին օերնքը,

Ընտրական օրենսգիրքը ու Սահմանադրությունը: Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է իր պատրաստակամության մասին՝ մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Վարդան Մալխասյանը նշեց, որ պետության, ժողովրդի նկատմամբ ծանր հան ցանքներ կատարած անձինք իրենց կյանքի նպատակն են դարձրել իրականությունից փախչելը՝ որքան

հնարավոր է հեռու. «Քոչարյանը վա խենում է, որ հնարավոր է իշխանությունը դուրս գա թավիշից ու սկսի խիստ միջոցներ ձեռնարկել կամ նոր իշխանություն գա, որը առաջնորդվի օրենքի դիկտատ ուրայով: Եվ երբ որ իրականության դեմքը սկսեն բացահայտել, «փրկիչները» կհատնվեն այլ տեղերում: Սար սափելով այդ վտա նգից՝ նախկինները վայնասուն են բարձրացրել ու ուզում են խլել ժողովրդի իշխանությունը: Իրենց անձնական շահերի համար նախկինները պատրաստ են ամենաս տոր քայլերի»:

«Իշխանություններն են մեղավոր, որ Քոչարյանն եւ նրա նմաններն այսօր հոխորտում են,- ընդգծեց Սափեյանը:- Երկիրը թալ անել է, բանակը 10 տարի թալա նելուց հետո եկել է եզրակացության, որ Ղարաբաղի հարցը կկարգավորի, բայց վարել է բանակցություններ՝ բանակցությունների համար, օդում օդ է ճոճել… Ի՞նչ իրավունք ունեն այսօր խոսելու, երբ ոչ մի հարց ի շահ պետության չեն լուծել»:
Մանրամասն՝ տեսանյութում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *