Ահա, թե ինչպես էր Ռոբերտ Քոչարյանը հալ ածում Վազգեն Սարգսյանի ընտանիքին. «ՉԻ»

4rd.am-ը գրել է. Թավշյա հեղափոխությունից հետո շատերի մոտ հույս արթնացավ, որ գուցե նաև հոկտեմբերի 27-ի սպ անդի իրական հեղինակներին բացահայտելու ուղղությամբ քայլեր կատարվեն արդեն: Համենայնդեպս, դրա համար կան բոլոր նախադրյալները: Իսկ այսօր ներկայացնում ենք հոկտեմբերի 27-ի վերաբերյալ «ՉԻ» հրապարակումներից մեկը. այն մասին, թե ինչպես էր Ռոբերտ Քոչարյանն իր դիրքերն ամրապնդելուց հետո սկսել հետա պնդել Վազգեն Սարգսյանի ընտանիքին: Այո, մի

զարմացեք, այդ էլ է եղել: Վեն դետայից եւ 37-ից հիմա խոսացողներին սա պետք է հիշեցնել: Ներկայացնում ենք հրապարակումը.
«ԵՍ ԵՄ ԱՐԵԼ»,- ԽՈՍՏՈՎԱՆԵՑ…
Եղավ այնպես, ինչպես սովորական քրե ական պատմություններում: Հան ցախումբն իրականացնում է բազում ոճ րագործություններ, բայց վերջում ամեն ինչ բարդում մեկի վրա: Այդ մեկը կարող է օժտվել որոշակի տիտղոս-կլի չկայով, նրան կարող են նույնիսկ

ծափահարել, կամ գովել, խրախուսել, բայց մեջքից անպայման ծիծաղում-ձեռ են առնում, իսկ հարմար պահին ստո րացնում եւ գցում շան բերանը: Եվ լավագույն դեպքում հան ցախմբի այս կանչող աքլորը հայտնվում է ճաղերի ետևում: Բայց սա լավագույն դեպքում, որովհետև հան ցագործները հիանալի գիտեն` որևէ պահի այսպիսին կարող է ծակվել եւ հետևից քարշ տալ բոլորին: Դրա համար էլ

ավելի հաճախ էսպիսիներին սատ կացնում են…
1. ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԴԵՄ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Հայաստանում 2003թ. մարտի հինգին հերթական անգամ բռն ազավթեցին իշխանությունը: Մարտի հինգին` Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, ի լուր աշխարհի հայտարարեցին, որ բացահայտվել է Տիգրան Նաղդալյանի սպա նության գործը: Հայտարարեցին նաև, որ

կասկածյալներն ինչ-ինչ բարեկամական կապեր ունեն Սպարապետի ընտանիքի հետ իբր: Մի քանի օրից ձեր բակալվեց Արմեն Սարգսյանը: Հաշվեհարդարը Վազգենի դեմ շարունակվում է: Սկսվել է վաղուց, ծրագրվել` ավելի շուտ:
Հիշեցնեմ` 1994թ. դեկտեմբերին բացահայտված «Դրոյի» գործում հայտնի ցուցակ կար` մա հվան «դա տապարտվածների» ցուցակը, որը

գլխավորում էր հենց Վազգեն Սարգսյանը: 1999թ. հոկտեմբերի 27-ին սպա նեցին: Բայց Քոչարյանը չխոսեց: Նա խոսել էր Նաիրի Հունանյանի հետ եւ երաշխիքներ տվել: Խոստումը պահում է: Հետո գեր եզմանի վրա հիս տերիկ ճառ արտասանեց` իբր հողին է հանձնում եղբորը… Սակայն հենց հոկտեմբերի 27-ի գիշերով նրա այն ժամանակվա խոսնակը արտասահմանյան լրատվամիջոցներին արդեն հայտնել էր ոճ րագործության իշխանամետ վարկածը: Հա նցագործները 5 թմ րամոլ շիզ ոֆրենիկներ էին: Ո՛չ կազմակերպիչ կար, ո՛չ դրդիչ: Սպա նությունն էլ քաղաքական չէր, իհարկե: Ոչ վարչապետն էր քաղաքական դեմք, ո՛չ ԱԺ նախագահը, ո՛չ

փոխնախագահներն եւ պատգամավորները կամ էլ նախարարը: Հենց այսպես: Քստ մնելի է, բայց պիտի հիշեցնեմ` Տ. Նաղդալյանի սպա նությունն անմիջապես որակվեց քաղաքական, երկրի կայունությունը խար խլող: Քոչարյանն ուղերձում խոստացավ անպայման պա տժել դրա կազմակերպիչներին: Որտեղի՞ց գիտեր, որ 27-ին կազմակերպիչներ «չկային», իսկ Նաղդալյանի դեպքում անպայման «կգտնվեն»:

Հարցն, անշուշտ, հոգեբանական է: Տ. Նաղդալյանի սպա նությունը հոկտեմբերի 27-ի գործի շարունակությունն է: Ոճ րագործությունից հետո «հ իվանդացել է» 27-ի գործով դատավոր Սամվել Ուզունյանը:Ավելի Պարզ ասած, դատավարությունն ընդհատել են: Վա խենում են Նաիրի Հունանյանի նյարդերը չդիմանան, կամ էլ հանկարծ նա գլխի ընկնի, թե ինչ ճակատագիր է

սպասում ԱԺ-ում իրականացված սպ անդին առնչվողներին եւ սկսի արդեն խոսել: Ուրեմն նրան պետք է հանգստացնել, համոզել, որ Նաղդալյանից վրե ժ է լուծել Սարգսյանների ընտանիքը: Դրա համար էլ հիմա Վազգենի եղբորը պահում են Վազգենին սպ անողների հետ նույն մեկուսարանում: Սա առաջին նպատակն է: Բայց այս խայտ առակությունն ունի նաև 2-րդը: Պետք է լռեցնել, վ ախեցնել

Արամ Սարգսյանին, որը դարձել է ընդդիմության վառ եւ անզիջում գործիչներից մեկը: Պետք է նրան ստիպել, որ նա զբաղվի եղբորը պաշտպանելու գործով, մոռանա «ընտրական» ապօ րինությունները, հեռանա «հարթակից»: Իսկ եթե մնա հարթակում, ապա կարելի է ողջ պայ քարն այլ կերպ որակել, այլ հուն տեղափոխել: Արդեն փորձում են…

2. ԶԱ ՎԹԻՉՆԵՐԻ «ԼՈՒԾՈՒՄԸ» ԲԱՑԱՀԱՅՏ ԲՌՆ ՈՒԹՅՈՒՆՆ Է
2003թ. մարտի 19-ին Քոչարյանը դարձյալ խոսեց: Խոսեց որպես վերջին օրերի իրադարձությունների հեղինակ արդեն: Լրագրողներին անկեղծորեն խոստովանեց, որ Արմեն Սարգսյանին ձեր բակալելու հրահանգը գալիս է հենց իրենից: Ուրեմն, ըստ նրա, երկու շաբաթ առաջ` մարտի հինգին, դատախազությունից իրեն զեկուցել են (?), որ կալ անավորելու են Սպարապետի եղբորը: Ինքն էլ,

իբր, համոզել է ավելի շատ փաստեր գտնել: Բայց. «դատախազությունը այլ լուծում չուներ, այլ լուծում նշանակում էր պարտակել հան ցագործությունը»: Այսպես, բառացի: Ուրեմն Քոչարյանի կողմից հան ցագործությունն արդեն «բացահայտված է»:
Ընդդիմությանն էլ անդրադարձավ, Վազգենի հարազատներին էլ, Վազգենին էլ բաժին հասավ: Պարզվում է, եթե արձագանքի Սպարապետի մոր պահանջին, ապա բոլոր հան ցագործների հարազատները կսկսեն մի տինգներ անել ու պահանջել իրենց հարազատների

ազատությունը: Այսինքն, անուղղակի ասաց այն, ինչ երկու օր առաջ ասել էր ծառայամիտ հեռուստաընկերություններից մեկը…
Իսկ Վազգենը, եթե կենդանի լիներ, անողոք էր լինելու նույնիսկ իր ընտանիքի հանդեպ: Այո՛, Ռ. Քոչարյան, Վազգենն անողոք էր և առաջին հերթին վարչապետ դառնալուց հետո ան ողոք էր լինելու պետական հան ցագործների նկատմամբ նաև: Եվ դուք դա շա՛տ լավ գիտեիք: (Վազգենը հիմա էլ է ան ողոք: Դրա համար էլ ձեր հիվանդ երևակայությանը հագուրդ տալու նպատակով ԱԱՆ մեկուսարանում

է հայտնվել նրա կրտսեր եղբայրը. որ չափազանց նման է Սպարապետին արտաքինով: Բայց սա արդեն հոգեվերլուծաբանի ոլորտ է, որի կարիքը դուք իսկապես ունեք): Իսկ ընդդիմությո՞ւնը: Ընդդիմությանը դարձյալ սպառնաց, դարձյալ պա տիժներ խոստացավ ու հետո չմոռացավ նշել, որ օրինականությունից խոսողներն իրենք են խախտում օրենքը: Միայն զլացավ նշել, թե որ օրենքն են խախտում` Սահմանադրությո՞ւնը, թե՞ այն չգրված օրենքները, որոնցով ինքն է սովոր «գործելու»:

3. ՍԱՏԱՐՈՂԸ ՄԱՎՐԻԿՆ Է
Բայց մարտի 19-ին Քոչարյանը միայնակ չէր: Նրան սատարեց արցախյան հայտնի դատախազը` Մավրիկ Ղուկասյանը: Հիշո՞ւմ եք, որ նա էր Սամվել Բաբայանի դեմ սարքված գործի սցենարն իրականացնողը: Իսկ ի՞նչ ասաց Մավրիկը: Ոչ մի նոր բան: Պարզապես կրկնեց, որ Նաղդալյանի սպա նությունը բացահայտվել է Արցախում, որ «կատարողները» մասնակցել են պատ երազմին ու հիմա փորձում են իրենց վաստակով սպե կուլյացիա անել: Պատմեց նաև, որ սրանցից մեկը մասնակցել է Մոնթեի դեմ կազմակերպված մա հափորձին: Ինչ-

որ այլ հան ցանքի համար դատվել է երեք-չորս տարով, հետո համաներմամբ ազատվել: Սրանք, ըստ Մավրիկի, թմրա նյութով եւ կազինոներում «կրվելով» են զբաղվել: Մեկ-մեկ մարդաս պանության պատվեր են կատարել, փողերը ծախսել եւ նոր գործ են փնտրել: Այ հիմա էլ 30 հազար են ունեցել եւ էլի կերել-պրծել են, փողը չկա: Բայց Արցախը ամենահանգիստ երկիրն է «կր իմինալ տեսակետից» և, իհարկե, Մավրիկի շնորհիվ: Արմեն Սարգսյանի անունը, սակայն, սրա բերանից չհնչեց: Եվ այս մտքի տիտանն է Քոչարյանի հենարանն Արցախում:
4. ԱՊԱՇՆՈՐՀՈՒԹՅՈՒՆ ՉԷ, ԼԿՏ ԻՈՒԹՅՈՒՆ Է
Արդեն անզեն աչքով երևում է, որ սա հերթական վատ թխված գործն է: «Սարքում են» հենց այնպես, ինչպես սարքել էին «Վանոյի գործը», ինչպես Արծրուն Մարգարյանին որակեցին ինքնաս պան, ինչպես… Ո՞րն ասես, ո՞րը թողնես: Ուրեմն`
ա) հան ցագործությունը «բացահայտել են» Արցախում, գործով անցնող ղարաբաղցիները թմր-ամոլ-քի-լերներ են,

բ) Հայաստանում գտել են ինչ-որ հեռավոր բարեկամների, որոնց «համոզել են» ցուցմունք տալ Արմեն Սարգսյանի «վրա»,
գ) սպ անության շարժառիթ են համարում վրե ժխնդրությունը ու Նաղդալյանի պատրաստած հաղորդումները:
Տափակ եւ ապաշնորհ գործ եք արել: Ուրիշ բանի ընդունակ չեք: Ուրիշ ելք ուղղակի չունեք: Ձեր մտահանգումներն ու «ապացույցները» ոչ մի քննության չեն դիմանում: Եվ ուրեմն`
ա) Տիգրան Նաղդալյանը 27-ի գործով կարևորագույն վկա էր ու շուտով խոսելու էր դա տարանում: Հետևաբար նրան ոչնչացնելը օգնելու էր միայն հան ցագործությունը պարտակողներին:
բ) Նաղդալյանի սպա նությունից հետո դատավարությունն ընդհատվել է, որովհետև Նաիրի Հունանյանը խու ճապի մեջ էր ու արդեն

կարող էր խոսել:
գ) Հանց ագործի համար հերթական երաշխիքն եք ապահովում` բանտարկելով Վազգեն Սարգսյանի եղբորը: Հոկտեմբերի 27-ին նրա սկսածը շարունակում եք:
դ) Այդ ի՞նչ քի լերներ են, որ սպա նությունը կատարելուց հետո զե նքը պահել են: Ավելին, ինչ-որ ավտոտեսուչ նրանց ավտոմեքենայում հայտնաբերել է հր ազեն, բայց նրանք ազնվորեն հանձնել են ատր ճանակը ու հայտնել, որ դրանով սպա նել են Նաղդալյանին: Ո՞վ է իրականում սպա նողը ու ինչո՞ւ է նա զե նքը «սրբորեն» պահել: Ո՞ւր է Ջոն Հարությունյանը և իրականում

ի՞նչ է խոստովանել:
ե) Ո՞վ է ստացել իրավապահ մարմինների կողմից խոստացված 250000 դոլարը: Ի՞նչ տեղեկություններ է հայտնել:
Հերի՛ք է: Չեմ ուզում դետեկտիվ դառնա; Թեթև գրականություն չէ: Ձերբակա լվածը Սպարապետի եղբայրն է: Բայց սա միայն ընտանիքին նետված մա րտահրավեր չէ: Բոլորիս են ուզում ստ որացնել: Հան ցագործներն ուրիշ ելք չունեն: Սա է նրանց ուղին,

ուրացողների ուղին: Եվ պա տանդն էլ Արմեն Սարգսյանը չէ: Ողջ Հայաստանն են ուզում բան տի վերածել նրանք, ում պատ անդը Ռ. Քոչարյանն է: Ուզում են վերածել բա նտի, որովհետև իրենք սովոր են ապրել հենց այդ օրենքներով:
ԼԵՎՈՆ ԱՍԱՏՐՅԱՆ, «ՉԻ», մարտի 21, 2003թ.
Հ.Գ. Հարգելի՛ Գրետա մայրիկ, հարգելի՛ կանայք, ձեր նստացույցը, դժբախտաբար, անում եք մի այնպիսի շենքի մոտ, որը վաղուց արդեն դատարկ է: Հայաստանը 1998 թվից նախագահ չունի:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *